Ապրիլի 7-ին երկար վերականգնողական աշխատանքերից հետո «Լեգենդի վերադարձը» կարգախոսի ներքո տեղի ունեցավ մոսկովյան հանրահայտ «Արագվի» ռեստորանի բացումը: 1800 քառակուսի մետր տարածքի վրա տեղակայվել են 12 թեմատիկ տարբեր պատմական ժամանակաշրջանների պատկանող սրահներ: Այս նախագծի ներդրողն է «Տաշիր» ընկերությունների խումբը, ներդրումները ընդհանուր ծավալը կազմել է 20 միլիոն ԱՄՆ դոլար: Նախագծի ղեկավարն է Գոռ Նահապետյան:
Վերանորոգման ծրագիրը իր մեջ ներառել է հանրահայտ մոսկովյան ռեստորանի պատմական տեսքի վերականգնումը, ինչպես նաև տարածքի լայնացումը և նոր տարածքների կառուցումը: Վերականգնողական աշխատանքները սկսել են 2005 թվականին: Վեց տարվա ընթացքում վերականգնվել են 17-18 դարերի պալատները և 19-րդ դարին վերաբերվող «Դրեզդեն» հյուրանոցի պատերը: պալատների ներսում հայտնաբերվել են հազվագյուտ մանրանկարներ և աղյուսից պատրաստած վարդակ, որոնք մաքրվել են և պահպանվել:
Մարտի 4-ին վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու ժամանակ Մոսկվային քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է: «Մոսկվան ձեռք բերեց նոր պատմական յուրահատուկ օբյեկտ: «Արագվի» ռեստորանը հանրահայտ է իր հյուրերով, որոնց թվում էին ռուս ազնվականները, ինչպես նաև Տոլստոյը, Պուշկինը, Տուրգենևը: Այստեղ վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են յուրահատուկ օբյեկտներ՝ թագավոր Ալեքսեյ Միխայլևիչի ժամանակավա 17-րդ դարի պալատային մանրանկարներ:»
«Արագվի» ռեստորանի հանդիսավոր բացմանը հյուրերի ցանկում էին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեն, հանրահայտ դերասաններ՝ Վենիամին Սմեխովը, Վերա Վասիլևան, Սվետլանա Սվետլիչնայան, Սվետլանա Նեմոլյաևան, Լյուդմիլա Իվանովան, Ալեքսանդրա Նազարովան, Եվգենի Միրոնովը, Օլգա Կաբոն, ռեժիսյորներ՝ Պավել Լունգինը, Կիրիլ Սերեբրենիկովը, Էդուարդ Բոյակովը, հանրահայտ հեռուստահաղորդավարներ, լրագրողներ, ռուսական մշակույթի և բիզնեսի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:




19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47