ՀՀ ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում. երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկված նախագծի մեջ փոփոխություն են արվել: «ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդված համաձայն՝ ԱԺ-ն որոշում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից 72 ժամվա ընթացքում»,- ասաց Բաբլոյանը:
Նախագիծը, սակայն, քվեարկությամբ չընդունվեց. կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմանը որոշ պատգամավորներ հապճեպ էին համարել նախագծի ընդունումը 24-ժամվա ընթացքում: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ խորհրդակցել և եզրակացության են եկել, որ կարող են այն փոխել 72-ժամյա ռեժիմով:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01