Կրեմլը պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ձգտումը՝ նշելով, որ իրենք խորապես անհանգստացած են:
Ինչպես նշում է Russia Today-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համաձայնագրից դուրս գալու դեպքում, Վաշինգտոնն աշխարհն ավելի վտանգավոր վայր կդարձնի:
«Եթե Վաշինգտոնն իրականում հրաժարվի 1987թ. կնքված պատմական համաձայնագրից, ապա միջին ու փոքր հեռահարության հրթիռների արտադրության և կիրառման արգելքը կվերացվի: Այդ քայլի դեպքում աշխարհն ավելի վտանգավոր կդառնա»,-ասել է Պեսկովը:
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից:
ԱՄՆ նախագահն իր որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի կետերը և որ փաստաթուղթն ԱՄՆ-ի համար անընդունելի է:
Սակայն Պեսկովը հակադարձել է Թրամփին՝ նշելով, որ Պուտինը բազմիցս կտրուկ հերքել է համաձայնագրի շրջանակում Ռուսաստանի կողմից որևէ խախտում թույլ տալու մեղադրանքները:
«Հակառակը, մենք ամենատարբեր մակարդակներում փորձագիտական ապացույցներ ենք ներկայացրել առ այն, որ հենց Միացյալ Նահանգներն է խախտում համաձայնագրի դրույթները՝ տեղադրելով հակահրթիռային համակարգեր, դե ֆակտո միջին ու փոքր հեռահարության հրթիռներ հանդիսացող հարվածային անօդաչուներ»,-ասել է Կրեմլի խոսնակը:
Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ:
Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:
«Այնուհանդերձ, մենք ստիպված կլինենք արտադրել այդ զենքերը: Մենք պատրաստվում ենք չեղարկել համաձայնագիրն ու դուրս գալ դրանից»,- հայտարարել էր Թրամփը Նևադայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, նշել է, որ հետևանքներն «աղետալի» կլինեն: Այս մասին պաշտոնյան գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկարողանա գործողության մինչև 5.500 կմ շառավղով հրթիռներ տեղակայել Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում՝ սպառնալիք ներկայացնելով Ռուսաստանի համար: Մարդկությանը լիակատար քաոս է սպառնում միջուկային սպառազինության ոլորտում»,- գրել է Կոսաչովը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01