Ուսումնական և ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությունը Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իր առաջին հանդիպումն ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պատվիրակության կազմում են դատավորներ, դատախազներ, իրավաբան-գիտնականներ: Այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալ հայաստանյան դատական համակարգին, տարբեր դատարաններում մասնակցել դատական լսումների:
Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրեց Խորհրդի գործունեության սահմանադրական հիմնական առաքելությունը, լիազորությունների շրջանակը, հայաստանյան եռաստիճան դատական համակարգի մոդելը, ինչպես նաև տարբեր ատյաններում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերին՝ առանձնացնելով մասնավորապես Դատական նոր օրենսգրքով սահմանաված Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կարգը, ինչը, որպես նոր ձևաչափ, նպատակ ունի հանրությանը ևս մասնակից դարձնել այդ գործընթացին:
ԲԴԽ նախագահը մանրամասն անդրադարձավ նաև պատվիրակության դատավոր, դատախազ անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Խորհրդի ձևավորման ընթացակարգերին, այնպես էլ դատավորների գնահատման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին, հայաստանյան դատարաններում կանանց և տղամարդկանց տեսակարար կշռի հարաբերակցությանը:
Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկան համար:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ավստրիայի պատվիրակության բոլոր անդամներին հանձնվեցին Գագիկ Հարությունյանի, ավստրիացի պրոֆեսոր Գերհարդ Հոլցինգերի և 19 երկրների 23 այլ սահմանադրագետների համահեղինակությամբ անգլերենով Հայաստանում հրատարակված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմերը և մարտահրավերները» ժողովածուն:
Հանդիպմանը ներկա էին նաև ԲԴԽ դատավոր-անդամներ Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը, Արմեն Բեկթաշյանը, գիտնական-անդամներ Սերգեյ Մեղրյանը, Հայկ Հովհաննիսյանը:
Բարձրագույն դատական խորհրդի հետ ավստրիացի իրավաբանների պատվիրակության հետ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս այս տարվա հունիսին՝ Բարձրագույն դատական խորհրդի և Ավստրիայի դեսպանի հանդիպման ժամանակ՝ վերջինիս առաջարկով:
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44