Բելառուս լրագրող Պավել Միցկևիչը «Комсомольская правда Беларусь» պարբերականի էջերում կիսվել է հայաստանյան իր ուղևորության մասին անմոռանալի տպավորություններով:
Լրագրողը խոստովանել է, որ իրեն հատկապես տպավորել է մեր երկրի հինավուրց պատմությունը, Արարատ լեռն ու հայ աղջիկների գեղեցկությունը:
Իր հոդվածում Միցկևիչը նշել է, որ Հայաստանի մասին վառ տպավորությունները սկսվում են դեռ վայրէջք չկատարած՝ օդանավի հենց ներսում:
«Երբ ինքնաթիռի թևի տակ հայտնվում են հզոր լեռները, սիրտդ մի պահ կանգ է առնում գեղեցկությունից ու այն մտքից, որ ափիդ մեջ է ժամանակակից աշխարհի ամբողջ պատմությունը»,- գրում է լրագրողը:
Միցկևիչը նաև կիսվել է հայ տաքսու վարորդների հետ իր հետաքրքրական շփումների փորձով՝ նշելով, որ իրեն խորհուրդ են տվել զուսպ կերպով զմայլվել, բայց չափից շատ չնայել հայ աղջիկներին:
«Եվ իսկապես. հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը, իսկ նրանց հայացքը մխրճվում է ուղիղ սրտիդ մեջ», - անկեղծանում է հոդվածի հեղինակը, ում նաև չափից շատ տպավորել է բիբլիական Արարատն ու հայերի հայրենասիրությունը:
«Արարատն ուղղակի հիփնոզացնում է քեզ: Եվ դա չի կարող չանդրադառնալ հայերի մտածողության վրա: Չէ՞ որ եթե Արարատն ամեն օր քեզ է նայում, ապա անհնար է չլինել հայրենասեր ու չհպարտանալ քո երկրով», - եզրափակել է Միցկևիչը:
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02