Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է հեղինակավոր The Washington Post պարբերականի սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը՝ այն որակելով «հրեշավոր արարք»:
Ինչպես նշում է Russia Today-ը, Մերկելը հայտարարել է, որ պաշտոնական Բեռլինն այնքան ժամանակ զենք չի վաճառի Սաուդյան Արաբիային, քանի դեռ սպանությունը չի բացահայտվել:
«Քանի դեռ այն չի բացահայտվել, Սաուդյան Արաբիային զենքի վաճառք չի լինի: Ես շատ վճռական եմ այս հարցում, ու վստահեցնում եմ ձեզ, որ հենց այդպես էլ լինելու է»,-հայտարարել է Մերկելն Օրտենբերգում հանրահավաքի ժամանակ:
Աղբյուրը նկատում է, որ Սաուդյան Արաբիան Գերմանիայից զենքի գնման ծավալներով երկրորդ խոշոր երկիրն է: Այս տարի երկրների միջև կնքվել էր զենքի՝ 416,4 մլն եվրոյի պայմանագիր:
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ակտիվ քննադատ Խաշուկջիին խեղդամահ են արել խուճապի նոպայի ժամանակ: Սկզբնապես նախատեսված չի եղել սպանել լրագրողին: Թագավորությունը Թուրքիա է ուղարկել 15 մարդու, որոնք պետք է Խաշուկջիին համոզեին տուն վերադառնալ: Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ նրան, խոստացել առևանգել: Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, օգնություն կանչել, ինչից թիմը սկսել է խուճապի մատնվել: Խաշուկջիին փորձել են լռեցնել, սակայն փորձը ողբերգությամբ է ավարտվել:
Սխալը թաքցնելու համար մարդասպանները նրա մարմինը փաթաթել են գորգի մեջ, դուրս բերել շենքից հյուպատոսական մեքենայով և փոխանցել «տեղացի համախոհի»՝ Ստամբուլի բնակչի:
Հանցագործության մասնակիցներից մեկը հյուպատոսարանից դուրս է եկել լրագրողի հագուստով, որպեսզի տեսահսկման համակարգի տեսախցիկները ֆիքսեն՝ ինչպես է լրագրողը լքում շենքը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշուկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44