Ժամանակակից աշխարհը ոչ միայն արագ փոփոխվում է, այլև օրեցօր դառնում է ավելի փոքր, որովհետև խորանում են հարաբերությունները, փոխազդեցությունները: Հետևաբար, որպեսզի բիզնեսը և մարդիկ իրենց հարմարավետ զգան այս միջավայրում, անհրաժեշտ է ներդաշնակեցնել օրենսդրությունները, որպեսզի մարդիկ չզգան տարբերությունները՝ տեղափոխվելով մեկ երկրից մյուսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Եվրասիական շաբաթ» համաժողովին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով`ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը և մրցակցությունը մի կողմից, և մյուս կողմից՝ հասարակության ողջ վերակազմավորումը հենց այն հիմնական ուղղություններն են, որոնց միջոցով կարելի է իրագործել երկրների տնտեսությունների առաջընթացը և արդիականացումը:
«Գաղտնիք չէ, որ տնտեսության արդյունաբերականացումը փոխում է ողջ կենսակերպը:Հենց այսպիսի խորքային տեխնոլոգիական փոխակերպումների միջոցով է, որ լուրջ մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք, մեր համոզմամբ, ավելի լավ է լուծել համատեղ ուժերով»,-ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ համաշխարհային միտումը ցույց է տալիս՝ խոշոր երկրները միայնակ ի վիճակի չեն արձագանքել բոլոր այս մարտահրավերներին:
«Այսինքն, սա համաշխարհային միտում է, և տարածաշրջանային միտումները և տարածաշրջանային տնտեսական միավորումների ստեղծումը մի կողմից պատասխան և արձագանք են այս համաշխարհային մարտահրավերներին, մյուս կողմից՝ հնարավորություն ի հայտ բերելու երկրների ներուժը, որոնք միավորվում են տարբեր կառույցների շրջանակներում»,-նշեց նա:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02