Կիբերանվտանգությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգներն ու ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել: «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում այս մասին ասաց ԱՄՆ նախագահի անձնական իրավաբան, ու ոչ պաշտոնապես Դոնալդ Թրամփի կիբերանվտագության հարցերով խորհրդական, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին:
Նա նշեց, որ Հայաստանի նման փոքր երկրի պարագայում շատ ավելի հեշտ է հասնել 90-95 տոկոս անվտանգության կիբերանվտանգության ոլորտում: «Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է բոլոր կիբերհանցագործությունները վերլուծել, ընտրել իսկապես վտանգավորներն ու կենտրոնանալ հենց դրանց վրա: Պետք է ներքին մեխանիզմ ստեղծել` բացահայտելու տեղ գտած ներխուժումները»,-ասաց նա՝ պակաս կարևոր չհամարելով նաև կիբերանվտանգության համակարգի իմիտացիաների ստեղծումը:
«Կիբերպաշտպանությունը գաղտնիքներ չունի, և եթե ես ներկայացնեմ, թե ինչպես պետք է պաշտպանվել, դա կնշանակի, որ ես հնարավորություն չեմ տալիս առևանգել ինձանից ինֆորմացիա: Ես կիբերանվտանգության ոլորտում տեղեկատվություն կիսելու մեջ ռիսկեր չեմ տեսնում: Եթե երկրներից մեկն ունի կիբերպաշտպանության շատ լավ լուծում, ինչո՞ւ չպիտի կիսվի ձեզ հետ այդ լուծմամբ»,-նշեց նա:
Ջուլիանին փաստեց՝ չկա որևէ կախարդական բան, որը կարող ես անել, որ կիբերտարածքում հաղորդակցությունը դառնա հարյուր տոկոսանոց անվտանգ:
«Ես կասկածում եմ, որ կլինի գիտության այնպիսի աստիճանի զարգացում, որը կհասնի այս հարյուր տոկոսանոց անվտանգության մակարդակին»,-հավելեց նա:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02