ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական գործունեությունը որպես գործարարության զարգացման հարցում տնտեսական աճի և կայունության գործոն» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկումը վարում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության ներսում արտաքին տնտեսական ակտիվության խթանման ուղիները։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ունի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններ և, առաջին հերթին, ոչ հումքային արտադրանքի արտահանման ուղղությամբ։
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը հնարավորություն է տալիս փնտրել նոր և ընդլայնել արդեն իսկ առկա արտաքին շուկաները` մեր արտադրանքի արտահանման ծավալների ավելացման նպատակով», - նշել է նախարարը՝ հավելելով, որ այս համատեքստում անհրաժեշտ է մշակել պրագմատիկ մոտեցումներ՝ արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացը բարելավելու, օպտիմալացնելու, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները և արտաքին տնտեսական գործառույթները հստակեցնելու համար:
Տիգրան Խաչատրյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է, թե արտահանման խթանման ինչ գործիքներ են ներկայումս կիրառվում Հայաստանում՝ արտահանման վարկավորում, խորհրդատվական, տեղեկատվական ծրագրերի իրականացում, արտահանողների աջակցություն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, արտահանմանն առնչվող նորարարական և արդյունաբերական նախագծերի ֆինանսավորում և աջակցություն, արտաքին տնտեսական գործունեության ապահովագրություն:
Նախարարի պաշտոնակատարը արտահանման խթանման տեսանկյունից կարևորել է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև համագործակցությունը․ «Մենք շահագրգռված ենք ձևավորելու առևտրատնտեսական ամուր հարաբերություններ առաջատար և հեռանկարային տնտեսական կենտրոնների հետ», - նշել է Խաչատրյանն՝ անդրդառնալով նաև ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագրից ակնկալվող արդյունքներին:
Տիգրան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության այնպիսի մեխանիզմների ձևավորման կարևորությունը, որոնք թույլ կտան բացահայտել փոքր և խոշոր տնտեսությունների կոոպերացիոն ներուժը:
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44