Չճանաչված Կոսովոյի խնդիրը գլխավոր խոչընդոտն Է Եվրամիությանը Սերբիայի անդամակցության համար: Այդ մասին հոկտեմբերի 24-ին Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր եվրոպական ճանապարհի առավել մեծ խնդիրը Կոսովոյի հարցն Է: Եթե ԵՄ-ն ասեր, որ խնդիրը միայն Կոսովոն Է, ապա նրանք բացասական բալեր կստանային»,-հայտարարել Է Սերբիայի առաջնորդը՝ մեկնաբանելով եվրակոմիսար Յոհաննես Հանի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ «Կոսովոն գլխավոր խոչընդոտը չԷ ԵՄ-ին Սերբիայի անդամակցության համար»: Միեւնույն ժամանակ Վուչիչը հիշեցրել Է, որ Սերբիան «ցանկանում Է անդամակցել ԵՄ-ին եւ պատկանել հանրության այս տեսակին»:
Արծարծելով Պրիշտինայի հետ բանակցությունների հարցը՝ Վուչիչը նշել Է, որ ներկա դրությամբ փոխզիջումը գործնականում հնարավոր չԷ: «Գոյություն ունեն միջազգային հանրակցություններ, որոնք գտնում են, թե հարկավոր չԷ խոսել սահմանների մասին, քանի որ դրանք պաշտպանում են Կոսովոյի անկախությունը: Մենք ասել ենք, որ փոխզիջում ենք ցանկանում:
Այժմ պարզ Է, որ դա գրեթե անհնարին Է Սերբիայի կենտրոնական մասում, Կոսովոյում տիրող մթնոլորտի պատճառով, ինչպես նաեւ օտարերկրյա գործոնի պատճառով, որը չի ցանկանում նման պայմանագիր: Նրանք ասում են, որ մենք կբացենք Պանդորայի արկղը, իսկ ինչո՞ւ եք դուք Պանդորայի արկղը բացեցիք 2006 եւ 2008 թվականներին»,-հարց Է տվել նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44