Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ հրապարակավ կարծիք է հայտնել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու շուրջ, նշելով ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության դաշինքի ամրությունը: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: «Մենք կանգնած ենք Եվրոպայի հետ նոր գործընկերային հարարբերությունների առջեւ, եւ մեր կարեւորագույն ակտիվը մեր ընդհանուր արժեքներն են ու պարտավորությունները: Եվ դրանք ցույց են տալիս, որ նույնիսկ չնայած փոփոխություններին, մեր տեւական դաշինքը մնում է ամուր, եւ մենք՝ որպես նորարարներ, առեւտրական գործընկերներ ու ինտերնացիոնալիստներ, վստահությամբ ենք նայում ապագային»,- ասել է թագուհին Բուքինգհեմյան պալատում կայացած ճաշկերույթի ժամանակ: Հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել էր թագավորական պալատում ի պատիվ Նիդեռլանդների Վիլեմ-Ալեքսանդր թագավորի եւ Մաքսիմա թագուհու այցի: Ընդունելությանը ներկա են եղել 150 հյուրեր, որոնց թվում էին արքայազն Ուիլյամն ու իր տիկին Քեյթը, արքայազն Չարլզը՝ տիկնոջ՝ Քամիլլայի հետ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ավելի վաղ Մեյը բրիտանացի խորհրդարանականներին իրազեկել է, որ Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պատրաստ է 95 տոկոսով, բայց առայժմ լուծված չէ Հյուսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը: «Ի մի բերելով ամբողջ արվածը, Brexit-ի վերաբերյալ պայմանագրի եւ դրա կանոնակարգային փաստաթղթերի 95 տոկոսը համաձայնեցված է: Հարցերի ճնշող մեծամասնության շուրջ գործարքի բովանդակությունն այժմ պարզ է»:
Սակայն համաձայնագիրը, նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերը չեն համաձայնացրել Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի ընդհանուր շուկայի եւ մաքսային միության կազմում պահպանելու մեխանիզմը: Լոնդոնը, ինչպես հիշեցրել է նա, չի կարող ընդունել ԵՄ-ի իշխանությունների առաջարկը, ըստ որի Հյուսիսային Իռլանդիան հայտնվեր մաքսային միության գոտում, որը գոյություն ունենար Միացյալ թագավորության մնացած տարածքից առանձին: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15