Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին գրանցած 0.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը կապում է Ֆուտբոլի առաջնության ավարտի հետ:
Այդ մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, որի համաձայն՝ դեռ նախորդ ամիս արձանագրված 0.6 տոկոս ցուցանիշը շարունակել է նվազել՝ արձանագրելով վերջին տարիների նոր մինիմում:
«Մեր տնտեսությունը հիմնված է եղել նրա վրա, որ մարդիկ պետք է գնային, բուքմեյքերական կազմակերպություններում պարտություն արձանագրեին, ընդերքը պետք է քանդեինք, արտահանեինք, որ մենք կարողանայինք տնտեսական ակտիվության ցուցանիշ արձանագրել, մենք ասել էինք, որ այդ համակարգը մեզ համար ընդունելի չէ, հին համակարգից պետք է հրաժարվենք նոր համակարգ ստեղծելու համար: Հունիսին աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11%, և ֆուտբոլի աշխարհի առաջնությունը խաղադրույքներ կատարելու հաշվին»,-շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իներցիան պետք է կանգնեցնեն, և նոր տնտեսական համակարգի անցնեն, այդպիսի աճից հարկային մուտքեր չեն լինում:
«Մենք արդեն ասել ենք, որ բուքմեյքերների գործունությունը կրճատելու ենք, արդեն օրենսդրական նախաձեռնությունները կան. և մենք արդեն ասել ենք, որ թույլ չենք տալու, որ հանքարդյունաբերությունն անվերահսկելի ձևերով շարունակի գործել: Դրա համար էլ տնտեսական աճի ցուցանիշներն այդպիսին են»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք վարչապետի ընտրության 2-րդ փուլում առաջադրվելու է նրա թեկնածությունը՝ վարչապետն ասաց, որ չի բացառում, բայց 100 տոկոս չի էլ ասում, որ առաջադրելու են, առաջին փուլում առաջադրելու իրավական խնդիր կար:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02