Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ:
Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում:
«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ձևավորված է հաջողված համագործակցություն, ինչի շրջանակում ծավալուն աշխատանքներ են իրականացվել և իրականացվում մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության և մի շարք այլ ուղղություններով: Երևանի հետ կապված մենք ունենք հետաքրքիր նախագծեր, որոնք, համոզված եմ, նաև ձեզ հետ միասին, համատեղ ուժերով կկարողանանք իրագործել: Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը և ուզում ենք աշխատել ու գործել այնպես, որ մեր քաղաքի բնակիչները գոհ մնան, քաղաքն էլ ավելի հարմարավետ դառնա»,- նշել է Հայկ Մարությանը:
ՎԶԵԲ հայաստանյան ներկայացուցչության անունից շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Դիմիտրի Գվինդաձեն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Երևանի քաղաքապետարանի և բանկի համագործակցությունը կլինի արդյունավետ ու հաջողված:
«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ համոզիչ հաղթանակի համար, ինչը, կարծում եմ, մեծ պատասխանատվություն է պահանջում Ձեզանից:
Ձեր պատրաստակամությունը, վստահ եմ, նոր հորիզոններ կբացի երկուստեք ծրագրերն ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու համար: Մենք ունենք կառուցողական առաջարկներ, որոնք, կարծում եմ, համայնքային ենթակառուցվածքների զարգացման տեսակետից կհետաքրքրեն Ձեզ»,- նշել է Դիմիտրի Գվինդաձեն:
Քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է տրանսպորտային ցանցի արդիականացման առաջնահերթությունը և նկատել, որ այս հարցում բանկը կարող է օգտակար լինել:
«Մեր քաղաքի բնակիչների կողմից որպես կարևոր խնդիր մշտապես նշվում է տրանսպորտային ցանցի բարեփոխումների անհրաժեշտությունը և մենք գործընկեր կառույցների հետ միասին քննարկելու ենք լավագույն առաջարկները: Այս պահին տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը գրեթե պատրաստ է, պարզապես պետք է ավարտուն տեսքի բերվի, որից հետո էլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
15:24 24.10.26
18:15 24.10.26
15:25 24.10.26
18:18 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02