Գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին, տեսակետ հայտնեց, որ կատարվածը կարճատես գործողություն է:
«Պետք է տարբերակել «Սասնա ծռերի» արած գործը ազատամարտի տարիներին, գնահատել նրանց արածը որպես հայ, բայց այս երևույթը, երբ որ պատանդ են վերցնում, սպանություն է լինում, մարդիկ են զոհվում, դա ես համարում եմ կարճատես գործողություն, որը կարող է վնաս հասցնի մեր երկրին, նույնիսկ անվտանգության խնդիրներ առաջացնել: Սա բոլոր դեպքերում որակվում է որպես ահաբեկչական ակտ»,-ասաց Դեմիրճյանը:
Ըստ նրա՝ այո, սա ահաբեկչություն է, որովհետև մարդկանց, որոնք որևէ հանցանք չեն գործել, բռնադատում են, նրանց պահում են պատանդ, և նրանք կարող են զոհվել ամեն վայրկյան, պարտադիր չէ՝ իրենց գործողությունների արդյունքում:
«Ես հույս ունեմ, որ նոր զոհեր չեն լինի, բայց արդեն մեկ զոհ ունենք, որը ոչ մեկը դեռ չի ապացուցել, որ արժանի էր զոհվելու»,-ասաց գրականագետը:
Նա, նաև համեմատական անցկացնելով, ասաց, որ ժամանակին, երբ Սողոմոն Թեհլերյանը վրիժառություն իրականացրեց և Թալեաթին սպանեց, դա արդարադատության ակտ էր հանցագործի նկատմամբ:
«Էս դեպքում, երբ 5-6 հոգի պատանդ են վերցվում, և 1-ն արդեն զոհվել է, մանավանդ որ հայեր են, գործողություն կատարել, որը կարող է բերել մարդկային զոհերի, այս դեպքում դա ահաբեկչությունից բացի ուրիշ բան որակել հնարավոր չի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ են պահում են այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից երկուսն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47