Բուենոս Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարեն Մարգարյանը մեծ պատասխանատվություն է համարում 3-րդ ամառային Խաղերում Հայաստանը ներկայացնելը և ոսկե մեդալ նվաճելը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատանի մարզիկը խոսեց մրցման, մրցակիցների, հաղթական զգացողությունների և գալիք մրցումների մասին: «Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնելն այդ պատասխանատու մրցմանը, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ: Պատրաստվել էինք շատ լավ, քանի որ ունեցել էինք մի շարք ուսումնամարզական հավաքներ: Իմ ուսերին մեծ բեռ կար, որովհետև միայն ես էի ծանրամարտում ներկայացնում Հայաստանն այս Օլիմպիական խաղերում»- ասաց Մարգարյանը:
Խոսելով մրցակիցների մասին` մեր ծանրորդը նշեց, որ հակառակորդներն անծանոթ էին, բայց առանձնացրեց Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին, ում հետ հավասար միավորներով շարժվում էին առաջ և ցանկացած սխալ կարող էր լինել ճակատագրական:
Պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրի համար տարին արդեն ավարտված է: Նա մյուս տարի կսկսի նախապատրաստվել երիտասարդական աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը 2 մեդալ է նվաճել Արգենտինայում. 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է խաղերի ոսկե, իսկ հունա-հռոմեական ըմբիշ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր:
Մեր թիմի կազմում Արգենտինա էին մեկնել նաև գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան, ծանրորդ Լիանա Գյուրջյանը (63 կգ), թաեքվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ) և լողորդ Արթուր Բարսեղյանը:
Հասմիկ Բաղդասարյան
Մեսրոպ Հարությունյան
armenpress.am
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15