Ավստրալացի զույգը պատահմամբ դեն է նետել խոշոր շահում պարունակող վիճակախաղի տոմսը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, զույգը ստիպված է եղել այն փնտրել աղբամանում:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կապույտ Լեռներ շրջանի բնակիչները վիճակախաղում հաղթելու մասին ծանուցումը ստացել են էլեկտրոնային փոստով: Շահումը կազմել է 800 հազար ավստրալական դոլար: Տղամարդը սկզբում զարմանքից ապշել է, այնուհետև կրկնակի ստուգել շահող թվերը:
Ուրախալի լուրով տղամարդը կիսվել է կնոջ հետ, վերջինս էլ հանկարծակի մտաբերել է, որ մի քանի օր առաջ դեն է նետել վիճակախաղի տոմսը: Խուճապահար՝ զույգը շտապել է դեպի աղբամանը. այդ օրն աղբատար մեքենան պետք է հեռացներ աղբը: Որոշ ժամանակ փնտրտուքներից հետո զույգը վերջապես հայտնաբերել է տոմսը:
«Այդ առավոտը մեզ համար լի էր իրադարձություններով, հուզմունքիս պատճառով չէի կարողանում նախաճաշել»,-պատմել է տղամարդը՝ խոստովանելով, որ շահած գումարը ծախսելու է հիփոթեքը մարելու նպատակով:
Ավելի վաղ՝ ապրիլին, հաղորդվել էր մի ամերիկուհու մասին, որը չհավատալով, որ կարող է շահել՝ դեն էր նետել 2 միլիոն դոլար շահումով վիճակախաղի տոմսը: Տոմսը գտել էր ամուսինը:
21:28
21:26
21:12
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44