Բարձր տեխնոլոգիաների ոլորտն ամենից արագ զարգացող արդյունաբերություններից մեկն է ողջ աշխարհում, որի աճին զուգահեռ մեծանում է ոլորտի աշխատակիցների պահանջարկը: Այդ պահանջարկի հետ մեկտեղ ավելանում է տեխնոլոգիական ոլորտում կատարելագործվելու հնարավորություններ առաջարկող քաղաքների թիվը: Այս մասին գրելով՝ բրիտանական Enterprise Times պարբերականը ներկայացնում է նման քաղաքների թոփ տասնյակը, որոնց թվում ընդգրկվել է նաև Երևանը:
1. Սան Ֆրանցիսկո, որի «Սիլիկոնյան հովտում» 39 ընկերության գրասենյակներ են տեղակայված, ինչպես նաև հազարավոր ստարտափերի գրասենյակներ:
2. Նյու Յորք. քաղաք, որը երբեք չի քնում ոչ միայն այն պատճառով, որ հանդիսանում է ֆինանսական աշխարհի կենտրոնը, այլ նաև վենչուրային կապիտալի ծաղկման վայր է հանդիսանում:
3. Օսթին. հենց այս քաղաքում են տեղակայված Cisco, eBay, Facebook, Google, IBM, Indeed, Intel և մի շարք այլ ընկերությունների գրասենյակները:
4. Երևան. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2025-ին Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի հասնելով՝ 30 000-ի: Դա տեղի կունենա տեխնոլոգիական հատվածում նորարարությունների աճի շնորհիվ: Ապրուստի արժեքը բավականին ցածր է, հանցավորության մակարդակը նույնպես ցածր է, իսկ մշակույթը՝ բազմազան:
5. Սինգապուր, որը հանդիսանում է Ասիայի տեխնոլոգիաների կենտրոններից մեկը, բացի այդ հիանալի վայր է կրթություն ստանալու համար:
6. Մելբուրն, որն Ավստրալիայի տեխնոլոգիական քաղաքն է, որը հարուստ է դիզայներական ստուդիաներով, որոնք նույնպես նպաստում են տեխնոլոգիաների զարգացմանը:
7. Լոնդոնն արագ տեմպերով դառնում է տարատեսակ նորարարությունների ոլորտի հանճարների խաղահրապարակը:
8. Ստոկհոլմը հանդիսանում է Հյուսիսային Եվրոպայի արագ զարգացող տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ 2016-ին ավելի քան 1.4 մլրդ դոլարի ներդրում է կատարվել տեխնոլոգիական ընկերություններում:
9. Բանգալորը ևս մեկ ասիական զարգացող կենտրոն է տեխնոլոգիաների համար, որտեղ գնալով աճում է ՏՏ ընկերությունների թիվն ու մասնագետների պահանջարկը:
10. Տորոնտոն տեխնոլոգիաների աշխարհում իր ուրույն տեղն է գրավում արհեստական ինտելեկտի շուրջ իրականացվող ուսումնասիրությունների և մշակումների համար:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01