Բեղավոր Բոլթոնը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը պետք է դուրս գա պատմական կաղապարներից և տեսակետ հայտնեց, որ այն հանգամանքը, երբ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն իր զենքի 80 տոկոսն է ձեռքբերում Ռուսաստանից չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի կողմերի նկատմամբ և սա չի բերում խաղաղության...
Փաստորեն Նահանգները Բոլթոնի բեղերով Նիկոլին հստակ ասում են, որ Արցախյան խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ , երբ Հայաստանը կտրի իր կապերը կամ գոնե թուլացնի Կրեմլից՝ հնարավորություն տալով ԱՄՆ-ին ավելի խորը ներգրավվել մեր տարածաշրջան, Հայաստանը պետք է զենք գնի նաև Նահանգներից և միայն նման դեպքում մեր ռեգիոնում խաղաղություն կտիրի:
Վաշինգտոնի նման մտածողությունը նորություն չէր որևէ մեկիս համար և այս ամենում ամենահետաքրքիր հարցն այն է, թե ինչու պաշտոնական Վաշինգտոնը նման հարցադրումներ չէր անում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին , թե ինչն է, Նիկոլի իշխանության գալով, պաշտոնական Վաշինգտոնում հույս առաջացրել, որ պաշտոնական Երևանը հիմա արդեն պատրաստ է ԱՄՆ -ի կողմից նման հարցադրումներ լսելու, թե՞ Նիկոլը մինչ հեղափոխությունը կամ հեղափոխությունից հետո ինչ որ բան է խոստացել ԱՄՆ-ին...
Նիկոլը չափազանց վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մեջ է ներքաշում Հայաստանը և Արցախը, և ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին անհապաղ քաղաքական լայն ֆորմատով քննարկումներ սկսել և պահանջել վարչապետ Փաշինյանից , որպեսզի վերջինս հրապարակայնորեն բացատրություններ տա՝ թե ինչու է ԱՄՆ-ն իր հետ նման հույսեր կապում և ինչու է հենց այս պահին նման հայտարություններով հանդես գալիս:
Մինչ Փաշինյանը հստակ բացատրություններ չտա և հստակ երաշխիքներ չտա, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ ներքին դավադրություն չի չի կազմակերպում Նահանգների հետ, չի կարելի թույլ տալ այս խորհրդարանի լուծարում, քնազի եթե նիկոլն իսկապես փորձում է Նահանգների հետ միասին հակառուսական օրակարգ ձևավորել Հայաստանում, ինչը կտրուկ սրելու է նաև հայ-իրանական հարաբերությունները հաշված օրերի ընթացքում, այս խորհրդարանը պարտավոր է առաջադրել և ընտրել այլ թեկնածու վարչապետ՝ իշխանությունից անհապաղ հեռացնելով Նիլոլին:
Մի մոռացեք, որ մինչ իշխանության գալը Նիկոլը միշտ աչքի է ընկել իր հակառուսական հայացքներով և մենք չենք կարող բացառել , որ ինչ որ պահից Նիկոլը դարձյալ չի սկսելու պաշտպանել Արևմուտքի շահերը և հիմա պրոռուսական հայացքներ է ցուցադրում ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ ժամանակ շահելու և գործող պրոռուսական հայացքներով համալրված Ազգային ժողովից ազատվելու համար...
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55