Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական բաժնից:
Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը:
Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն էր:
Ոստիկանության պետը նշել է, որ անթույլատրելի է համարում ցանկացած ծանր հանցագործությունը, իսկ, եթե լինում են նման դեպքեր, ուրեմն թերանում է նաև ոստիկանությունը:
Վալերիյ Օսիպյանը կարևորել է ինչպես հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացումը, այնպես էլ դրանց կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
Ոստիկանության պետին զեկուցվել է մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, խոսվել իրավապահ այլ գերատեսչությունների հետ համագործակցության մասին:
Քննարկվել է նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակն ու այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
16:52
16:38
16:16
16:04
12:35
12:15
11:12
11:03
10:47
10:33
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02