ARM | RUS |

Ձանձրալի եւ ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը. Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանին

27.10.18 | 11:28

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն ու դրա արդյունքներին։

Վիգեն Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» եւ «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր խնդրել` հղում անելով «թիմի անփորձությանը», կարելի է նույնիսկ խմբովին եւ ավանսով «հանձնել յուրայիններին», ինչպես վարչապետ չընտրվելու համար արտաբերած իր ելույթում արեց Փաշինյանը՝ համենայն դեպս, առանց անուն նշելու, որպեսզի նրանցից որեւէ մեկի հերթական անհեթեթ քայլի դեպքում պաշտպանվի սեփական, շատ սիրված «ես»-ը: Սակայն երեւի թե բոլորին է ծանոթ այն զգացումը, երբ առաջին մի քանի րոպեից հետո ակնհայտ է դառնում, որ դիտվող ֆիլմն այլեւս հետաքրքիր դառնալ չի կարող: Ցավոք, հենց այդպիսի՝ լավագույն դեպքում ձանձրալի եւ ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը:

Այս տողերը գրում եմ Փաշինյանի ամերիկյան ֆիասկոյի ֆոնին, որ բյուրեղացավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի եւ մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել եւ ինչը` ոչ: Միայն հասկանալի չէր, թե ինչու վարչապետը ի պատասխան դրան չկրկնեց Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:

Եվ այսպես, Բոլթոնի այցը հիմնական եզրահանգումներով.

- Հայաստանը պետք է ազատվի իր «պատմական կաղապարներից»: Թո՞ւրքիա: Կարծում եմ` այո:

- Վարչապետին առաջիկա ընտրություններում պետք է բարձր քվե, որպեսզի կարողանա Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ հանգուցալուծումների գնալ: Բոլթոնը փաստորեն կրկնեց ոչ միայն Ադրբեջանի պնդումն առ այն, որ Հայաստանի շրջափակման մեջ մեղավոր է հենց ինքը՝ Հայաստանը, այլեւ ուղղակիորեն արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելը եւ դրա հիմնավորումը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու քաղաքականությունը:

- Հայաստանն ԱՄՆ-ից նոր օգնություն եւ նույնիսկ ուղիղ ներդրումներ չպետք է սպասի: Լավագույն դեպքում` ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների մասնավոր ներդրումներ կարող են լինել:

- Հայաստանը պետք է վերջապես ինքնուրույն եւ անկախ դառնա: Չեմ կարծում, թե Բոլթոնը նկատի ունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:

- ԱՄՆ-ն չի հերքում, որ զենք է վաճառել եւ կարող է շարունակել վաճառել Ադրբեջանին: Հայաստանը, ցանկության դեպքում, կարող է անցում կատարել ռուսական զենքից ամերիկյանի. թե որքա՞ն կնստի այդ ինքնիշխան որոշումը Հայաստանի պետական բյուջեի եւ հարկատուների վրա, բացարձակ կարեւոր չէ ԱՄՆ-ի պետական շահերի տեսանկյունից:

- Իրանի հարցում Հայաստանն այլընտրանք չունի, քան լիարժեքորեն ամերիկյան պատժամիջոցները կիրառելը: Իրանի հարեւան եւ բարեկամ երկրի` Հայաստանի տարածքից հայտարարություն արվեց առ այն, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Հայաստանի շահերի հանդեպ շատ նրբանկատ եւ գործընկերային վերաբերմունք է, անշուշտ:

Դիվանագիտության մեջ չափազանց կարեւոր է ոչ միայն ասածի բովանդակությունը, այլեւ տեղի եւ ժամանակի պարագան: Մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում եւ հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի հարեւաններին եւ բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս: Ո՞վ կամ ի՞նչն է արձակել նրանց ձեռքերը «նոր Հայաստանում»: Հուսամ՝ ոչ «սեւ հակահեղափոխականները», ոչ էլ «հպարտ ժողովուրդը»:

Չգիտեմ, թե էլ ինչ է խոսվել փակ դռների հետեւում, բայց եթե սա բաց մասն է, ապա մնացյալը կարելի է վստահորեն կռահել: Եվ սարսափել: Նրանից, թե ինչպես վեց ամսվա ընթացքում հավասարակշռված արտաքին քաղաքականություն ունեցող պետությունից, որին հարգում, վստահում եւ որի դիրքորոշումները հաշվի էին առնում, վերածվեցինք մի երկրի, որտեղ եւ որի մասին խոսելիս արտասահմանյան դիվանագետներն ու պաշտոնյաները չեն էլ փորձում մի պահ կանգ առնել եւ մտածել Հայաստանի շահերի մասին:

Չեմ կարծում, որ Բոլթոնի այս ձեւակերպումները որեւէ կապ ունեն բանակցությունների ընթացքի հետ: Սովորաբար այդ հայտարարությունները պատրաստվում են մինչեւ հանդիպումը եւ անգամ մինչեւ այցի մեկնարկը: Հետեւաբար, այս մոտեցումներն արտացոլում են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրանից բխող նոր արտաքին քաղաքականությանն ի պատասխան ԱՄՆ ձեւավորած դիրքորոշումները:

Շուրջ 15 տարի ներգրավված լինելով Հայաստանի բարձրագույն ղեկավարության բոլոր միջազգային հանդիպումներում, չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ ամերիկացի գործընկերները հարցականի տակ դնեին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը: Փոխարենը հիշում եմ փոխնախագահ Բայդենի հատուկ հեռախոսազանգը` հայտնելու նախագահ Սարգսյանին, որ ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու ինքնավար որոշմանը:

Ի՞նչն է հիմք տվել Բոլթոնին մտածելու, որ կարելի է Հայաստանում խոսել «զիջումներ բաց սահմանի դիմաց» բանաձեւով: Հուսամ՝ ոչ տիկին Աննա Հակոբյանի խաղաղասեր ելույթները Արցախի` հերոսների արյունով գծված եւ հայ զինվորի կողմից պահվող սահմանին: Փամփուշտները չի կարելի զարդերի վերածել: Դա բացարձակ անընդունելի սիմվոլիզմ է: Փամփուշտն ու զենքը պետք են սահմանը, պետությունը, անկախությունն եւ անվտանգությունը պահպանելու համար: Նույնիսկ ամենաանվտանգ եւ խաղաղ երկրում: Հատկապես մեր տարածաշրջանում: Մեր անվտանգության մարտահրավերները ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում են Արցախով:

Ի դեպ, ամերիկյան եւ ռուսական զենքի համեմատության մասին: Այս ոլորտին անծանոթներին հիշեցնեմ, որ ռուսական զենքը, որն, ի դեպ, միջազգային փորձագետները չեն ստորադասում ամերիկյանին, Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ երկիր գոնե մինչ այսօր գնել է Ռուսաստանի ներքին գներով, հիմնականում` մատչելի վարկային ծրագրերով կամ ստացել աջակցության տեսքով, ունի դրա պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական բազա եւ մասնագետներ: Սպառազինության պլանավորման, պահպանման, վերանորոգման, համալրվածության ապահովման եւ կիրառման, անձնակազմի ուսուցման տեսակետից նախընտրելի է ձեռք բերել միատեսակ, նույն երկրում արտադրված զինտեխնիկա: Եվ ոչ պակաս հրատապ հարց` ո՞րը պետք է լինի Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար կամ մատչելի զենք տրամադրելու շարժառիթը, եթե այլ տեղից Հայաստանն այն ձեռք է բերում շուկայական գներով:

Կասկած չունեմ, որ Բոլթոնը շատ լավ գիտակցում է այս ամենը: Նրա ասածը ոչ թե Հայաստանին ամերիկյան զենք գնելու առաջարկ էր, ինչպես շտապեցին այն ներկայացնել որոշ վերլուծաբաններ, այլ Ադրբեջանին այդ զենքը վաճառելու արդարացում: Իսկ որ ամերիկյան զինտեխնիկայի օգտագործման մեծ փորձ, այդպիսի տեխնիկայի եւ պահեստամասերի հսկայական պաշարներ ունեցող Թուրքիան կօգնի Ադրբեջանին վերոհիշյալ բոլոր հարցերում, կարելի է չկասկածել: Ի դեպ, հետաքրքիր է, Ադրբեջանին Բոլթոնը կոչ անելո՞ւ է «վերջապես ինքնուրույնանալ»` ակնարկելով Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական դաշնակցությունը:

Իրանին սպառնացող պատժամիջոցներն առաջինը չեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեջ: Հայաստանը միշտ կարողացել է գտնել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել պահպանել միջազգային իրավունքի պահանջները, բայց միեւնույն ժամանակ Իրանի հետ գերկարեւոր համատեղ ծրագրեր իրականացնել: Ամերիկյան գործընկերները միշտ ըմբռնումով են մոտեցել մեր կենսական շահերին: Երբեք չեն սպառնացել մեզ «բարդ իրանական սահմանով»: Այցի հայտարարություններից մենք եւ, փաստորեն, ոչ միայն մենք իմացանք, որ առաջիկայում Հայաստանը կարող է ներքաշվել նաեւ հակաիրանական քաղաքականության մեջ, որը վտանգ է ոչ միայն Հայաստանի այլեւ ողջ տարածաշրջանի համար: Սա կարեւոր լրացում է օրեր առաջ վարչապետի արած հայտարարությանը` Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մասին: Ի դեպ, հայտարարության, որի ղարաբաղյան թեմայի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվելու էֆեկտին ականատես կլինենք հաշված շաբաթների ընթացքում:

Ամերիկյան վարչակազմերը հաճախ ժլատ են եղել Հայոց ցեղասպանության պատշաճ գնահատման հարցում: Բայց միշտ կաշկանդվել են դրանից: Երբեմն կոչ են արել Հայաստանին շարունակել հարաբերությունները վերականգնելու ջանքերը, որոնց համար բազմիցս շատ բարձր են գնահատել Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքը: Բայց Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչի փոխարեն, ինչպես դա արեց Անկարայում նախագահ Օբաման, Հայաստանին կոչ անել «ազատվել պատմության կաղապարներից», կարծում եմ՝ խիստ նոր եւ անցանկալի մոտեցում է ամերիկյան քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ Ամերիկայի հայ համայնքը եւ լոբբիստական կառույցները կարձագանքեն դրան:

Ո՞րն էր խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի` մեր երկրի շահերից բխող հիմնական ուղերձը: Հարցրե՛ք վարչապետ Փաշինյանին: Ես չկարողացա նման բան նշմարել գոնե այցի հանրայնացված հատվածում:

Կարելի կլիներ մի քիչ ավելի մեղմ արձագանքել այս այցի խնդիրներին, եթե չլինեին միջազգային այլ կուրյոզներ, ինչպիսիք են ռուսական մամուլում Ռուսաստանի երկու խոշորագույն ընկերությունները` Գազպրոմն ու Ռուսական երկաթուղին կոռուպցիայի մեջ մերկապարանոց մեղադրելը, ամերիկյան եւ եվրոպական ներդրումային նախագծերի սառեցումն ու տապալումը, եվրոպական մի երկրից զգալի չափի գերշահավետ վարկի առաջարկի մերժումը (ի դեպ, ըստ որոշ վերլուծաբանների անանունության հիմքով հայտնած կարծիքի վերջին երկուսի արդյունքում ՀՀ պետական բյուջեին հասցված ուղղակի վնասն արդեն իսկ մի քանի անգամ գերազանցում է նույնիսկ օդում կախված եւ դեռեւս բյուջե չմուտքագրված «աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների» ողջ գումարին եւ այդ թիվը շարունակում է աճել), ԵՄ հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված գործողությունների լիակատար կաթվածահար վիճակը, Գերմանիայի կանցլերի հետ գերմանական ընկերության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի քննարկումից խուսափելը, Սիրիա մասնագետներ ուղարկելու դժվար իրականանալի եւ խնդրահարույց պարտավորությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի «դե ֆակտո» կորստի կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի գործունեության արդյունավետության արհեստական կտրուկ նվազեցման անխուսափելի հեռանկարը, ՀԱՊԿ նիստի տեղափոխումը Երեւանից Մոսկվա:

Եվ այս ցանկը կարելի է շարունակել: Իհարկե, կշեռքի մյուս նժարին կարելի է դնել դեռեւս «հին Հայաստանի» օրոք նախաձեռնած եւ նախապաստրաստած Ֆրանկոֆոնիայի հաջողված գագաթաժողովը, բայց Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից այն անվերապահորեն ստորադաս է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Իրան հարաբերություններում նշմարվող բազմաթիվ խնդիրներին:

Ի դեպ, պարո՛ն Փաշինյան, հանկարծ այս ամենի մեղքը չգցեք արտաքին քաղաքականության ոլորտի համար պատասխանատու արհեստավարժների վրա: Նրանք ոչ հեղափոխական են, ոչ էլ հակահեղափոխական, պարզապես շարունակում են իրենց ծառայությունը Հայրենիքին: Լուրջ հարցերում որոշումներ կայացնելիս ճիշտ է նրանց ականջալուր լինել, ոչ թե Ձեր գլխավորությամբ փողոցները փակուղի դարձրած, դժվար քանդելի բարիկադներ կառուցած ու կառուցող, հասարակությունը սեւի ու սպիտակի բաժանող եւ կարիերային կտրուկ թռիչքից գլխապտույտ ապրող արկածախնդիրներին: Այս ոլորտում թույլ տված սխալները դժվար վերականգնվող են եւ կարող են ճակատագրական դառնալ:

Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետեւողականորեն ավիրում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով: Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն եւ հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները եւս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք եւ լսեք:


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01