ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելումեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել և ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր գործընկերներից է և առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:
Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կարևոր հարթակ է միջպետական հարաբերությունների զարգացման համար և այս համատեքստում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի արդյունավետ գործունեությունը, որի անդամները մշտապես նպաստել են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել այն կոնգրեսականներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության բարձրաձայնման ուղղությամբ և համոզմունք է հայտնել, որ այդ ջանքերն անպայման հաջողությամբ կավարտվեն:
Ջիմ Կոստան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելելը եղել է իր վաղեմի երազանքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նա ասել է. «Ես՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամ, պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեմ և ջանքեր գործադրեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և այլևս չլինեն ցեղասպանություններ»: Հյուրը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում և կարևորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ նմանատիպ այցերը կլինեն շարունակական՝ ուղղված միջխորհրդարանական կապերի առավել ընդլայնմանն ու ակտիվացմանը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայանպաստ գործունեության համար Ջիմ Կոստային պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02