Չեմ կարծում, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Չի կարելի հընթացս փոխել խաղի կանոնները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է դրան նախապատրաստվի»,- նշեց նա:
ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Դավիթ Հարությունյանի անձնական մոտեցումը հետևյալն է՝ բաց համամասնական ցուցակներն անհամեմատ ավելի ժողովրդավարական են և ավելի մեծ հեռանկար են բացում Հայաստանի զարգացման համար, քան փակ ցուցակներով ընտրությունների կազմակերպումը:
Ազգային ժողովում ԸՕ բարեփոխումների նախագիծը տապալվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել էր. «Մեկը չկա՞, որ ձեզ ձեր շահը բացատրի»: Վարչապետի հայտարարության հետ կապված Դ. Հարությունյանը նշեց. «Ես հասկանում եմ բոլորին անպայման սովորեցնելու գայթակղություն, փորձելու փաթաթել սեփական կարծիքը, սակայն այդ սցենարները հայտնի են քաղաքականության մեջ, հաճախ են օգտագործվում: Վարչապետի ասածը, թերևս, պետք է հնչեր որպես սպառնալիք: Բանն այն է, որ այսօր էլ «Հանրապետական խմբակցության պատգամավորներ ենթարկվում են աննախադեպ ճնշումների, դա է պատճառը, որ շատերը ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ կամ կողմ են քվեարկում մի նախագծի»:
Արդարադատության նախկին նախարարը նաև հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ֆորմալ որոշում չունի, բայց ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին:
19 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը, Դ. Հարությունյանի կարծիքով՝ առնվազն քսան տարի հետ գցեց ՀՀ-ին:
Հարցին, թե երբևէ ամբողջությամբ կբացահայտվի «Հոկտեմբերի 27»-ի գործը, նա պատասխանեց. «Որպես մարդ, որը եղել է դահլիճում և ահաբեկիչներին որպես կենդանի վահան ուղեկցել է մինչև մեկուսարան, ես իմ կարծիքն արտահայտել եմ: Իմ տպավորությունն այն է եղել, որ նրանք գործել են ինքնուրույն: Այնպես որ, հարցադրումն ինձ համար հասկանալի չէ»:
Ըստ նրա՝ «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուների մասին խոսակցությունները քաղաքական ենթատեքստ ունեն, ոչ ավելի:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44