ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն Է անցկացրել, որին մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, Արարատի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների, ինչպես և Արարատի մարզային քննչական վարչության ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել ու վերլուծվել է Արարատի մարզի օպերատիվ իրավիճակը։
Ստորաբաժանումների ղեկավարները Վալերի Օսիպյանին ներկայացրել են իրենց բաժինների սպասարկման տարածքում տեղի ունեցած, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
Ոստիկանության պետն այդ ուղղությամբ կոնկրետ ցուցումներ է տվել՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումն իր ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներից է, ընդ որում՝ նշանակություն չունի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը։
«Բոլոր դեպքերը պետք է անխտիր բացահայտվեն և հանցագործություն կատարած անձինք պետք է օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն․ սա բխում է հանրային շահից»- խորհրդակցության ընթացքում նշել է Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն է դարձրել նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ հանձնարարելով տեղերում ակտիվացնել համագործակցությունը նախաքննական մարմինների հետ։
«Անկախ իրավապահ կառույցի գործունեության ուղղվածությունից` մենք պետք է համատեղ ու հետևողական պայքար մղենք հանցավորության դեմ՝ օրվա ցանկացած ժամի և ցանկացած իրավիճակում ջանք չխնայելով օրենքով մեզ վերապահված լիազորությունները կիրառել քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության դեմ հանցավոր ոտնձգություններին օպերատիվ հակազդելու համար»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15