Վրաստանում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է 50%-ից պակաս ձայն՝ 38,6%: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիգործակալությունը, ասվում է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ ձայների 98,25% տոկոսի հաշվարկից հետո:
Ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,75% ձայն: Նա Զուրաբիշվիլիի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Նշենք, որ առաջին փուլում նախագահ ընտրվելու համար հարկավոր էր 50% ձայն հավաքել:
Վրաստանում նախագահական ընտրություններին մասնակցությունը եղել է 46,74%: Նախընտրական պայքարին մասնակցել է 25 թեկնածու, հիմնական ֆավորիտ էին համարվում նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին համախոհ Գրիգոլ Վաշաձեն:
Սրանք համարվում են ուղիղ քվեարկության միջոցով վերջին ընտրությունները, 2023 թվականից երկրի ղեկավար կընտրեն 300 պատվիրակները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 38.79 տոկոսը (493092 ձայն), իսկ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37.65 տոկոսը (475883 ձայն): Նման արդյունքներ էին ստացվել քվեաթերթիկների 80.16 տոկոսի մշակումից հետո:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44