Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, 2016թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կարող է մասնակցել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հարցազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Քլինթոնը կցանկանար նորից մասնակցել նախագահական մրցավազքին:
Քաղաքական գործիչը սկզբում բացասական պատասխան է տվել, սակայն մի քանի վայրկյան մտածելուց հետո խոստովանել է. «Ճիշտն ասած՝ կցանկանայի նախագահ դառնալ»:
«Լիահույս եմ, որ 2021թ. օվալաձև աշխատասենյակում դեմոկրատ նախագահ կունենանք: Այնքան գործ կա անելու: Մենք շփոթվածության մեջ ենք գցել աշխարհը՝ մեր բարեկամներին ու թշնամիներին, շփոթված ենք մենք ինքներս»,- ասել է Քլինթոնը:
Նախկին պետքարտուղարը մանրամասնել է, որ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կմտածի 2020թ. ընտրություններին մասնակցելու շուրջ:
«Ես նույնիսկ չեմ էլ պատրաստվում մտածել այդ մասին, քանի դեռ չեն կայացել նոյեմբերի 6-ի ընտրությունները: Ջանք չեմ խնայի, որ 2021թ. հունվարին Սպիտակ տանը դեմոկրատ նախագահ ունենանք»,-եզրափակել է Քլինթոնը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44