Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության նախագահության արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
Նիստում հանդես է եկել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ ներկայացնելով «Ղրիմը միջազգային նոր իրավիճակում» միջազգային կոնֆերանսին իր մասնակցությունը, ինչպես նաև` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցացիայի գործունեությունը՝ նշելով, որ նա ընտրվել է միջազգային ասոցացիայի համակարգիչ խորհրդի անդամ:
Այնուհետև ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Որոշում է կայացվել, որ թեև ընտրությունները անց են կացվում հակաժողովրդավարական մթնոլորտում, ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է մոտակա ընտրություններին:
Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ են տրվել նախապատրաստել տեղական նախընտրական շտաբները, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը և ձևավորել նախընտրական ցուցակ:
Միաժամանակ, ՍԻՄ նախագահին նախագահությունը լիազորել է անհրաժեշտության դեպքում բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ: Կուսակցության Նախագահությունը որոշել է հրավիրել ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ ս.թ. նոյեմբերի 2-ին:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01