Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել lenta.ruկայքին ՝ խոսելով քաղաքականություն վերադարձի, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջնական հաղթանակի դեպքում հնարավոր զարգացումների ու դրա ֆոնին Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների փոփոխման հավանականության մասին:
Քոչարյանը կանխատեսել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո երկրում կձևավորվի միաբևեռ խորհրդարան, ինչպես նաև մենաշնորհային քաղաքականություն:
«Ընտրությունների բացասական հետևանքներից մեկն այն կլինի, որ կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, որից երկիրը որևէ օգուտ չի քաղի: Որպես կանոն՝ իշխանական մենաշնորհը հանգեցնում է լճացման ու իշխանական այլասերման, և ամենևին էլ կապ չունի, թե այդ իշխանությունն ինչ աստիճան հեղափոխական է եղել: Երկրում այլևս չի գործի իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր զսպման ու հակակշիռների համակարգը»,-նշել է նախկին նախագահը:
Քոչարյանը մանրամասնել է, որ մենաշնորհի մասին խոսելով՝ նկատի ունի մեկ կուսակցության ընդգծված գերիշխանությունը, ինչն էլ, ըստ նախկին նախագահի, խոսում է հասարակության՝ քաղաքական առումով անառողջության մասին:
Նա նաև քննադատել է այն, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության գաղափարախոսության, դրա անդամների, նրանց մասնագիտական հմտությունների, քաղաքական ներուժի վերաբերյալ դատողություններ անելու համար հիմք ծառայող անցյալի մասին հստակ տեղեկություն չկա:
«Ընտրությունների ընթացքում դժվար թե քննարկվեն երկրի կառավարման սկզբունքներն ու մեխանիզմները, ներքին և արտաքին զարգացման ուղղությունները:
Գերիշխող թեմա է լինելու մարդկանց հեղափոխականության աստիճանը: Դա իրականության սև ու սպիտակ ընկալում է, որը հնարավոր է միայն հասարակության ծայրահեղ հուզական գրգռվածության դեպքում: Նման միջավայրում քաղաքական մենաշնորհի ձևավորումն անխուսափելի է»,-շարունակել է Քոչարյանը և որպես ասածի վառ օրինակ հիշեցրել վերջերս Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները:
Քոչարյանն ընդգծել է, որ որոշ քաղաքներում քաղաքապետ են ընտրվել կառավարման փորձի իսպառ բացակայությամբ մարդիկ:
«Նրանք ընտրվել են միայն այն պատճառով, որ վայելել են վարչապետի աջակցությունը: Այստեղ հարց է ծագում՝ ուղղված այդպես քվեարկած մարդկանց՝ դուք Էջմիածնում վարչապե՞տ եք ընտրել, թե՞ ձեր խնդիրները լուծող իշխանություն: Նորմալ չէ, երբ քաղաքապետ են ընտրում ոչ թե առաջնորդվելով նրա կառավարման հմտություններով, այլ այն փաստով, որ նրան աջակցում է վարչապետը»,-եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44