Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած մինչև 20 (Մ20) և մինչև 23 տարեկանների (Մ23) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ, որից 13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե, գրում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մ20 ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), Սամվել Բաբակյանը (94 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ) և Վարազդատ Լալայանը (+105 կգ)։
Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
Մ23 ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ են դարձել Տաթև Հակոբյանը (90 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), որը սահմանել է նաև Եվրոպայի ռեկորդ, Հակոբ Մկրտչյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ)։
Իզաբելլա Յայլյանը (63 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:
Մ20 հավաքականի կազմում Լեհաստան էին մեկնել 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, +90 կգ քաշային Արփինե Դալալյանը, 56 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, 77 կգ քաշային Արա Աղամյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 94 կգ քաշայիններ Կարեն Ավագյանը և Սամվել Բաբակյանը, 105 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը և +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը:
Մ23 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացրել են 63 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը, 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ Հակոբ Մկրտչյանը և +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Մարզիկները մրցավայր էին մեկնել ծանրամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ:
Նշենք, որ առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Սիմոն Մարտիրոսյանը, իսկ ծանրամարտի Հայաստանի Մ20 հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02