ՌԴ արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցին ու հնչեցրած հայտարարություններին՝ դրանք «հանդուգն» անվանելով, գրում է ՌԻԱ Նովոստիգործակալությունը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի խորհրդականը խորհուրդ էր տվել Հայաստանին միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից», ինչպես նաև կոչ էր արել ռուսական զենքի փոխարեն ամերիկյանը գնել, «որն ավելի լավն է ռուսականից»:
Գերատեսչությունում Բոլթոնի խոսքերը համեմատել են ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որի ժամանակ դիվանագետը պատմել է Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշ խմբերի նպատակադրված աջակցության շարունակականության մասին: Նա նաև խոստացել էր երկրին 26 մլն դոլար տրամադրել՝ «քաղհասարակության և լրատվամիջոցների ամրապնդման համար»:
«Թվում էր, թե ավելի մեծ հանդգնություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չէր կարող լինել: Պարզվեց՝ դա այդպես չէ»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ Բոլթոնը պահանջել է Հայաստանից միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»՝ առանձնահատուկ չթաքցնելով, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է:
«Նաև չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որ Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- հավելել են գերատեսչությունից:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02