Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշանակվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 և ԲԴԽ-42-Ո-117 որոշումներով ներկայացված առաջարկությունները:
Շնորհավորելով դատավորներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ նրանք իրենց փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունը և մարդկային բարձր որակները կներդնեն ի նպաստ վերաքննիչ ատյանի գլխավոր գործառույթի՝ բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը:
Միջոցառման ավարտին կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գործերի բաշխման համակարգի հստակեցման, դատարանների ծանրաբեռնվածության և ծախսատարության նվազեցման, դատական տարածքների օպտիմալ բաշխվածության, ինչպես նաև արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումներ և կառուցակարգային լուծումներ պահանջող այլ հարցերին:
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44