Ժիրոնդա դեպարտամենտից 72-ամյա Ժան-Ժակ Սավենը պատրաստվում է Ատլանտյան օվկիանոսը հատել մեծ փայտե տակառի մեջ, հայտնում է Le Parisien պարբերականը: Թոշակառուն պետք է երեք ամիս լողարկի: Տակառը կլողա միայն քամու ուժի եւ ծովային հոսանքների հաշվին: Այն պետք է 5 հազար կմ անցնի Կանարյան կղզիների եւ Կարիբյան ավազանի միջեւ: Ներկայումս Սավենը փորձնական լողարկումներ է կատարում Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում Արկաշոն ծոցում: Տակառը պատրաստվել է հատուկ պատվերով: Այն մասամբ նման է գլանաձեւ կոնտեյների, ներկված է վառ նարնջագույն, յուրաքանչյուր կողմում ոչ մեծ իլյումինատոր կա, իսկ վերեւում լայն քառակուսի դիտահոր, որը փակվում է թափանցիկ կափարիչով, ինչը թույլ է տալիս դիտումներ անցկացնել եւ չվախենալ, որ ջուրը ներս կլցվի: Տակառի վերին մասում արեւային մարտկոցներ են տեղադրված: Ներսում ձախ կողմում մահճակալն է ամրացված, կենտրոնում է գտնվում էլեկտրոնային քարտեզը, աջ կողմում՝ մինիխոհանոցը: «Ստիպված եմ օգտագործել վակուումային չորացմամբ մեծ քանակությամբ ջրազրկված սնունդ,- նշել է Սավենը:
- Սակայն իմ մոտ կլինեն հարպուն եւ կարթեր, իսկ տակառի վերեւի մասում նախատեսված է ցանցի համար ամրացման տեղ, որը կօգտագործվի թռչող ձկներ որսալու համար»: Տակառում կլինի արբանյակային հեռախոս եւ էլեկտրոնային փարոս, որը թույլ կտա ցամաքից հետեւել օվկիանոսում տակառի տեղաշարժմանը:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02