Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկար մտորելուց և շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո հայտարարում եմ` Հայաստանի Հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին:
Պետք է խոստովանեմ, որ այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, քանի որ մինչ այժմ զբաղվել եմ իմ սիրած գործով` կրթությամբ և գիտությամբ, համարելով, որ որակյալ կրթությունն ու գիտությունը այն միջոցն է, որ կլուծի Հայրենիքիս առջև ծառացած լրջագույն խնդրիներն և կկանխի սպառնացող վտանգներն ու սպառնալիքները:
Ապրիլյան համաժողովրդական զարթոնքն ու շարժման հաջողությունը նոր ոգևորություն և հույս առաջացրեց իմ մեջ, որ վերջապես Հայաստանում կձևավորվի մրցակացային և գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգ` բոլոր կուսակցությունների համար գործելու հավասար և ազատ պայմաններով:
Ժողովրդի հաղթանակն ընդդեմ բռնատիրության, համատարած և համակարգային կոռուպցիայի և հովանավորչության, ամբողջատիրության, մեկ մարդու կողմից երկրում ամեն ինչ որոշելու պրակտիկայի, ապաշնորհ և անարդյունավետ կառավարման, ինչպես նաև հանուն արդարության, ազատության, արժանապատվության չի կարող հաջողության չհասնել:
Հաղթանակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ միասին վերցրած` ՀՀ Ժողովուրդը, որը չի կարող չհաղթել, քանի որ Ժողովրդի պարտությունը դա պետության և պետականության պարտությունն է:
Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին 6 ամիսների ընթացքում Ժողովրդի հաղթանակը չենթարկցեց անհրաժեշտ կապիտալիզացիայի, ինչի մասին ես բազմիցս ահազանգել եմ` հուսալով, որ նոր կառավարության իմ հարգելի գործընկերները կգիտակցեն պահի լրջությունն ու փոփոխությունների օրեցօր նվազող հնարավորությունների մեծ ռիսկը:
Այլ պայմաններում այս ժամկետը կարող է թվալ շատ կարճ իրական և շոշափելի հաջողություններ արձանագրելու համար, սակայն այսօր յուրաքանչյուր օրն ու ժամն աշխատում են այդքան երկար սպասված փոփոխությունների իրացման դեմ` առաջացնելով նոր ռիսկեր և մարտահրավերներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում:
Միաժամանակ խիստ մտահոգված եմ Հայկական ինքնության հենասյունների և ազգային ինստիտուտների նկատմամբ նոր կառավարության որդեգրած անբարեխիղճ վերաբերմունքով, որի հետևանքով զգալիորեն հեղինակազրկվեցին և արժեզրկվեցին պետական ինստիտուտները, ինչը հնարավորությունների լայն դաշտ ստեղծեց գլոբալիզացիայի կողմնակից ուժերի համար Հայաստանը հերթական թիրախ դարձնելու համար:
Վերջին 20 տարվա ընթացքում ՀՀԿ-ի կողմից պահպանողական գաղափարախոսության աստիճանական ու հետևողական հեղինակազրկման և ապականման հետևանքով Հայաստանում ձևավորվել է «ամեն ինչ սխալ է և պետք է քանդվի» կեղծ օրակարգը, որի արդյունքում հարվածի թիրախ են դառնում այնպիսի հենասյունային ինստիտուտներ, ինչպիսիք են Հայ Առաքելական Եկեղեցին, Բանակը, Կրթական և Տնտեսական համակարգերը, Հայկական մշակույթն ու ավանդույթները, ընտանեկան արժեքները:
Կողմնակից լինելով ազատական շուկայական տնտեսության, հասարակական հարաբերությունների ապականոնակարգմանն ու ապակենտրոնացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարությանն ու իրավունքի գերակայությանը, ինչպես նաև օրենքի առջև բոլորի հավասարությանը, միևնույն ժամանակ պնդում եմ, որ յուրաքանչյուր իրավունք նաև պարտականություն է, իսկ յուրաքանչյուր ազատություն` պատասխանատվություն, ինչի արդար և անկողմնակալ կիրառման երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը` որպես վարչական հարկադրանքի կիրառման միակ իրավասու սուբյեկտ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հայտարարում եմ, որ իմ հետագա քաղաքական գործունեության հիմքում դրված կլինի աջ ուղղվածության, լիբերալ պահպանոողական` նեոկոնսերվատիվ, գաղափարախոսությունը:
Քաղաքական գործընթացներին մասնակցելու ձևաչափի մասին լրացուցիչ կհայտարարեմ ՀՀ քաղաքական ուժերի և շահագրգիռ խմբերի հետ խորհրդակցություններն ավարտելուց հետո»:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14