Շվեյցարահայ գործարար, Franck Muller աշխարհահռչակ բրենդի հիմնադիր, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը նախաձեռնել է նոր ծրագիր՝ «Build Armenia» (Կառուցիր Հայաստան) հիմնադրամ, որին միացել են մոտ տասնյակ սփյուռքահայ գործարարներ։
Սկզբանական շրջանում նախագծում կներդրվի մոտ 100մլն դոլար, որը պետք է օգնի հայերին վերադառնալ հայրենիք։
«Կարծում եմ, որ այսօր Հայաստանում տիրող նոր էներգիան և օրենսդրական դաշտի բարելավումը կնպաստեն ներդրումային ներհոսքին դեպի երկիր, ինչը կարող է դառնալ լայնածավալ հայրենադարձության պատճառ»,-այս մասին, ինչպես հայտնում է asbarez-ը, ասել է Վարդան Սրմաքեշը, ընդգծելով, որ վերադարձող հայրենակիցներին հիմնադրամը պետք է տրամադրի բնակության վայր, պետք է օգնի աշխատանք ապահովելու հարցում:
Վերադարձողների համար պետք է ստեղծվեն պայմաններ, որտեղ նրանք պետք է կարողանան օգտվել առողջապահական, կրթական և արհեստակցական կենտրոններից, մասնավորապես կաշվի, ոսկերչական իրերի արտադրության ոլորտում և պետք է ստեղծվի արտադրական շղթա։
Ըստ Վարդան Սրմաքեշի, հիմնադրամի գործունեությունը պետք է զարգանա եվրոպական չափանիշերին համապատասխան:
«Մենք բաց և թափանցիկ կլինենք, որպեսզի բոլորը կարողանան հետևել մեր աշխատանքին և մեր նպատակային ծախսերին»,-ասել է գործարարը՝ ավելացնելով, որ հիմնադրամին կարող են միանալ նոր հայրենադարձներ, հատկապես Ռուսաստանից։
«Ես վստահ եմ, որ եթե մենք շարժվենք ճիշտ ուղղությամբ, ապա կկարողանանք բարձրացնել Հայաստանի վարկանիշը միջազգային մակարդակով և ապահովել հայրենադարձների լայնամասշտաբ ներհոսք, ովքեր կկարողանան նոր Հայաստանում հասնել նոր հաջողությունների»,- ասել է Վարդան Սրմաքեշը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44