Գերմանիայում պատմական ավանդույթ է գումար խնայելը: Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը՝ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Գերմանիայում ինֆլյացիաների երկու խոշոր դեպք է եղել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ մեծ կորուստներ ունեցան, և գումար խնայելը ավանդույթ դարձավ,- ասաց նա՝ նշելով, որ հիմա պատկերն այլ է. ամբողջ աշխարհում իջել են ավադների տոկոսադրույքները և հարց է առաջանում, թե արդյոք այդ իրավիճակում պետք է գումար խնայել,- ես կարծում եմ՝ պատասխանը պետք է լինի՝ այո. քանի որ տոկոսադրույքները ցածր են, պետք է կարողանալ գումար խնայել, որպեսզի հասկանաս, թե ինչ ապագա է քեզ սպասվում»:
Հարցին, թե չի՞ ցանկանա ավանդներ ունենալ հայկական բանկերում, քանի որ այստեղ տոկոսադրույքները Գերմանիայի համեմատ շատ բարձր են, դեսպանը պատասխանեց. «Եթե ես գումար ունենայի, դա կանեի: Ես որոշ ներդրումներ եմ իրականացրել անշարժ գույքի շուկայում՝ Գերմանիայում, ներկա պահին այստեղ չեմ կարող դա անել: Լավ նշան է, որ ձեր տեղական արժույթը բավականին կայուն է, և այստեղ բանկային հաշիվներ բացելու և ներդրումներ անելու ռիսկերը բավականին ցածր եմ համարում: Սա լավ նշան է, բանկային համակարգի համար, և նաև նշանակում է, թե որքան լավ է աշխատում Կենտրոնական բանկը»:
Դեսպանը նշեց նաև գերմանական մոդելը՝ խնայողություններ անելը, լավագույն մոտեցումն է: «Որոշ ցուցանիշներ ցույց են տալիս, որ այն չի կարող համարվել վատագույնը: Եթե կա վստահություն բանկային համակարգի նկատմամբ, ապա կարելի է խորհուրդ տալ նաև ներդրումներ անել հայկական բանկերում»,- ասաց նա:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01