Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարին մասնակցությունից։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Նադալը ծրագրել էր ԱՄՆ-ի Բաց առաջնությունում ստացած ծնկի վնասվածքին հաջորդած դադարից հետո կորտ վերադառնալ, սակայն իսպանացի թենիսիստը որովայնի մկանային ցավերի պատճառով հրաժարվել է մասնակցել հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյի հետ հանդիպմանը։ Նադալի փոխարեն Փարիզի մրցաշարի երկրորդ շրջանին կմասնակցի Թունիսի ներկայացուցիչ Մալեկ Ժազիրին։
Նադալի՝ պայքարից հրաժարվելը նշանակում է, որ հաջորդ շաբաթ ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիա) վարկանիշային աղյուսակում տեղի կունենա առաջատարի փոփոխություն։ Երկու տարվա դադարից հետո աշխարհի առաջին ռակետ կդառնա սերբ Նովակ Ջոկովիչը, ով դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երրորդ շրջան և մրցելու է բոսնիացի Դամիր Ջումխուրի հետ։
Հոկտեմբերի 29-ի դրությամբ Նադալը Ջոկովիչին գերազանցում էր 215 վարկանիշային միավորով։ Իսպանացի թենիսիստը նախորդ մրցաշրջանում հասել էր Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ նա կկորցնի 180 միավոր։ Ջոկովիչը, ով բաց էր թողել նախորդ խաղարկությունը, երրորդ շրջան դուրս գալու արդյունքում արդեն իսկ ապահովել է 90 վարկանիշային միավոր։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը գլխավորում էր ATP վարկանիշային աղյուսակը հունիսի 25-ից։ Ջոկովիչը վարկանիշային աղյուսակը կգլխավորի 2016 թվականի հոկտեմբերի 31-ից ի վեր առաջին անգամ։
Ուշագրավ է, որ 2000 թվականից ի վեր առաջին անգամ որևէ թենիսիստի հաջողվում է մրցաշրջանի ընթացքում դառնալ առաջին ռակետ՝ մրցաշրջանը սկսելով թոփ-20-ից դուրս։ Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Ջոկովիչը զբաղեցնում էր վարկանիշային աղյուսակի 22-րդ հորիզոնականը։
Վերջին անգամ նման արդյունք գրանցել էր ռուս Մարատ Սաֆինը, ով 2000 թվականի մրցաշրջանը սկսել էր աշխարհի 38-րդ ռակետի կարգավիճակով։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02