Հարցը արյունով չպետք է լուծել. Լևոն Շիրինյան
20.07.16 | 20:38
74 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների : Թեմայի շուրջ, թե դեռ որքա՞ն կտևի այս իրավիճակը և արդյո՞ք իշխանությունը և ապստամբները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Slaq.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:
«Այստեղ ներազգային կոնսեսիուսի և ներպետական հարց կա: Սա երկու կողմի համար պետք է լինել հրամայական ,նստել և խոսել բանակցությունների սեղանի շուրջ , իսկ այն խնդիրները, որոնք առկա են և որոնց համար պայքարում են ապստամբները` դրված են բանակցությունների սեղանին: Ամեն անգամ փորձում են հարցը փակել, բայց այս անգամ հարցերը լուծում պետք է ստանան»,- ասաց Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի` գոյություն ունի երեք տեսակ ընդդիմություն. ընդդիմություն, որը իշխանամետ է, ընդդիմություն, որը չեզոք է և երրորդ` ընդդիմություն, որը արմատական հարցերի կողմանկից է : Սա անհատական ընտրության հարց է ,ամեն մարդ ընտրում է այն, ինչ ինքն է ցանկանում:
«Վերջիններիս հիմնական ցանկությունը այն է ,որ ընտրակեղծիք չպետք է լինի, արդյունաբերական երկիր պետք է ստեղծենք, գիտությունը և մշակույթը պետք է զարգանա ,Արցախի հարցում չպետք է փոխզիջումներ լինեն և ի վերջո չպետք է մոռանանք, որ ինքնիշխանը ժողովուրդն է: Հարցը արյունով չպետք է լուծել և ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է : Հայաստանի Հանրապետության պետական շահը վեր է ամեն ինչից: Որպեսզի իրավիճակը էլ ավելի չբարդանա, «Սասնա ծռեր» խմբավորումը ում կցանկանան՝ իրենք պետք է որոշեն, նստեն բանակցեն իշխանության բարձրագույն ղեկավարությամբ ,առաջին դեմքերից որևիցե մեկի հետ»,-հավելեց բանախոսը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք կրկնվի մարտի մեկի դեպքերը, քաղաքագետը միանշանակ բացառեց. « Կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա: Եթե լինի նման օրհասական պահ, ոչ ոք չի կարող երաշխավորել Հայաստանի պետականությունը այլևս կմնա, կամ որ որևէ երկրի արտաքին միջամնտություն չի լինի: Միակ ելքը մնում է երկխոսությունը»:
Թամարա Աբրահամյան