Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչպես է մտադիր չեղարկել, այսպես կոչված, հողի սկզբունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու պրակտիկան:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, ԱՄՆ առաջնորդը մտադիր է չեղարկել այն Կոնգրեսի միջոցով:
Թրամփը նշել է, որ մի շարք «տաղանդավոր իրավաբանների» հետ խորհրդակցելուց հետո հավաստիացել է իր հրամանագրով գործող օրենքի չեղարկման հնարավորության հարցում, սակայն կարող է բավարար լինել նաև Կոնգրեսի մեծամասնության քվեն:
«Ես դա կանեի Կոնգրեսի միջոցով, քանի որ դա մշտական որոշում է», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը Axios on HBO-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ մտադիր է նոր հրամանագիր ստորագրել, որով վերջ կդրվի, այսպես կոչված, հողի սկզբունքով քաղաքացիություն ստանալու պրակտիկային, որը թույլ է տալիս ոչ քաղաքացիների ու ապօրինի ներգաղթյալների՝ ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին քաղաքացիություն ստանալ:
Նշենք, որ ըստ գործող օրենքի՝ ԱՄՆ-ում նորածնին քաղաքացիություն է շնորհվում անկախ այն փաստից՝ նրա ծնողը կամ ծնողները փախստականներ են, ապօրինի ներգաղթյալներ, թե օրինական ճանապարհով են հայտնվել ԱՄՆ-ում: Այս օրենքը խթանել է «ծննդաբերական զբոսաշրջության» ու «շղթայական ներգաղթի» զարգացումը:
Հայտնի է, որ օրենքը չեղարկելու հրամանագիր ստորագրելու դեպքում, Թրամփի որոշումը կարող է վիճարկվել բազմաթիվ դատարաններում. իրավական դաշտի բազմաթիվ մասնագետներ կպնդեն, որ նման փոփոխություն անելու համար սահմանադրական լրացում է անհրաժեշտ:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02