Ի՞նչ տեսակետ ունեք հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին. ԱԺ-ում դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարցրեց պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը:
«Մեզ համար արտաքին քաղաքականության մարտահրավերներից մնում են հայ-թուրքական հարաբերությունները: Հայտնի արձանագրությունները առոչինչ են: Բայց ի՞նչ տեսակետ ունեք ապագա հարաբերությունների հետ կապված»,- հարց հնչեցրեց Առաքելյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հանդիպել է փորձառու մի դիվանագետի հետ, նրան ներկայացրել է, որ Հայաստանի 4 սահմաններից 2 փակ են ղարաբաղյան հակամարտության պատճառով:
«Ես ասել եմ, որ ունենք 2 սահման, որոնք թվում է, թե բաց են, բայց կիսաբաց են: Հայ-իրանական սահմանը կարող է ամեն պահի փակվել ԱՄՆ քաղաքական հետևանքով, հայ-վրացական սահմանեը կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակի պատճառով: Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Խնդրում եմ չմեկնաբանել սա, որ մենք այսպիսով նսեմացնում ենք 1915թ.-ի ցեղասպանության միջազգային ճանաչացման հարցը: Այն մեզ համար հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ, անվտանգության խնդիր է: Սահմանը փակ է Թուրքիայի կողմից, մեր կողմից, ըստ էության՝ այն փակ չէ: Եթե որևէ մեկը հույս ունի, որ հայ ժողովրդին կարող է հարկադրանքի ճանապարհով մղել Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, սխալվում է»,- շեշտեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ բացառվում է հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակման գործադրմամբ որևէ քայլ անել:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02