Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրությունը հնարավորություն էր տալիս Ազգային ժողովն արձակել առանց երկու անգամ վարչապետ չընտրելու:
«Ավելի խորը սահմանադրությունն ուսումնասիրելու դեպքում անպայման հարց կառաջանար՝ ինչու որոշ հոդվածների փոփոխությունը թողնվեց խորհրդարանին, որպեսզի հնարավոր լիներ ավելի հեշտացնել այսպիսի իրավիճակներում իրավաչափ ելքերը: Խորհրդարանը կարող էր իր կամ կառավարության, կամ էլ 150 հազար քաղաքացիների նախաձեռնությամբ փոփոխություն կատարել 92 հոդվածում, դա թողնված է խորհրդարանին: Եվ ավելացներ նաև այն դրույթը, որ եթե իրավիճակն այնպիսին է, որ անհնար է ձևավորել կայուն մեծամասնություն, նույնպես ԱԺ-ն արձակվում է»,- Սահմանադրական դատարանում տեղի ունեցած «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահը:
Ըստ նրա՝ և՛ Սահմանադրության փոփոխությունը, և՛ վարչապետ չընտրելով ԱԺ-ի արձակումը քաղաքակիրթ և սահմանադրական ճանապարհներ են:
Գագիկ Հարությունյանը նշեց, որ եթե խորհրդարանում չի լինում կայուն մեծամասնություն, դա վկայում է սահմանադրական հավասարակշռության խախտման մասին, ինչն էլ կարող է բերել լուրջ սահմանադրական ճգնաժամի:
«Խաթարվում է իշխանության բոլոր թևերի միջև սահմանադրորեն նախատեսված հավասարակշռությունը: Եթե առաջնային մանդատ ունեցող մարմինն ի վիճակի չէ դա շտկելու, պետք է դիմի իշխանություն կրողին՝ ժողովրդին և ժողովուրդն այս պայմաններում պետք է ձևավորի նոր խորհրդարան՝ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ, որը կայուն զարգացման երաշխիքն է:
Այսինքն, եթե անհնարին է խորհրդարանի ներսում կայուն մեծամասնության երաշխավորումն, ապա անխուսափելի են դառնում արտահերթ խոհրդարանական ընտրությունները: Իսկ սահմանադրությունը նախատեսել է՝ ինչ ճանապարհով պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները»,- ասաց նա:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02