ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը, ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, ս.թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը մասնակցել է Բուդապեշտ քաղաքում գտնվող «Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստմանը:
Հայաստանյան պատվիրակության կազմում վերապատրաստմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչը: ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ «ՀԿԳ ավագ քննիչ», արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տ.Կիրակոսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մ.Մանասյանը, և իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ, պետական ծառայության առաջին դասի խորհրդական Դ.Թումասյանը:
«Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստումը վերաբերում էր «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը» թեմային, որին, բացի Հայաստանի պատվիրակությունից, մասնակցել են նաև Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի և Հունգարիայի ներկայացուցիչներ:
Վերապատրաստման դասընթացները վերաբերում էին մարդկանց թրաֆիքինգի դեպքերի ուսումնասիրությանը, քննության առանձնահատկություններին, այդ գործերով ապացույցների հավաքման առանձնահատկություններին, տուժողներին տրամադրվող աջակցությանը, նրանց հոգեբանական առանձնահատկություններին: Վերապատրաստման ընթացքում կազմակերպվում էին նաև վարժանքներ, տրվում էին առաջադրանքներ, որոնք կա՛մ նախապատրաստվում էին դասաժամին, կա՛մ նախապատրաստվում էին հաջորդ օրվա համար:
Դասընթացի ավարտին մասնակից պետությունների ներկայացուցիչները պետք է ելույթ ունենային՝ ներկայացնելով իրենց պետությունների պրակտիկան:
Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Դ.Թումասյանը ներկայացրեց 15 րոպե տևողությամբ պրեզենտացիա՝ «Մարդկանց թրաֆիքինգը՝ օրենսդրություն և իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ:
Վերապատրաստման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր՝ դասընթացն արդյունավետ անցնելու վերաբերյալ: Մասնակիցները գրանցվեցին համացանցային հարթակում, որտեղ այս վերապատրաստման մասնակիցները կարող են քննարկել տարբեր հարցեր՝ հարկ եղած դեպքում անմիջականորեն կապվելով այդ պետության ներկայացուցիչների հետ
14:45
14:15
14:03
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
14:03 10.05.26
11:16 09.05.26
15:33 09.05.26
14:06 09.05.26
16:21 09.05.26
11:55 09.05.26
16:45 09.05.26
15:51 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44