Մեծ Բրիտանիայի նշանավոր գիտնականներից մեկի պատկերը կզարդարի 50 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 66 դոլար) անվանական արժեքով նոր թղթադրամը, որը պետք է փոխարինելու գա ներկայիս թղթադրամին, որն առաջին անգամ շրջանառության մեջ է մտել 1981 թվականին: Այդ մասին հայտնել է հեռուստահաղորդումների BBC կորպորացիան:
«Մեր թղթադրամները հնարավորություն են ընձեռում ցույց տալ Միացյալ Թագավորության հասարակության բազմազանությունը եւ նշել նրա ականավոր քաղաքացիների ավանդը»,- BBC-ն մեջբերում է Անգլիայի Բանկի ղեկավար Մարկ Քառնիի խոսքը: Նշվում է, որ անվանակարգորդների թվում կարող է լինել ցանկացած մարդ, որն զբաղվել է գիտությամբ, այդ թվում՝ աստղագիտության, կենսաբանության, քիմիայի, ինժեներիայի, մաթեմատիկայի, բժշկության եւ ֆիզիկայի բնագավառում:
Հնարավոր թեկնածուների թվում է բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը (1942-2018 թթ.): Նրա գիտական հետաքրքրությունների հիմնական բնագավառները եղել են տիեզերագիտությունը եւ քվանտային ձգողականությունը, նա շատ ժամանակ է հատկացրել սեւ անցքերի ուսումնասիրությանը: BBC-ն եւս մեկհավակնորդ է համարում բրիտանացի մաթեմատիկոս եւ գաղտնագրող Ալան Թյուրինգին (1912-1954 թթ.), մարդ, որին հաջողվեց բացահայտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների «Էնիգմա» ծածկագրող մեքենայի կոդը:
Անգլիայի Բանկը պետք է մշակի եւ հաստատի նոր թղթադրամի դիզայնը, որի շրջանառության մեջ մտնելու ամսաթիվը մնում է անհայտ:
Մեծ Բրիտանիայի կենտրոնաէկան բանկն ավելի վաղ՝ 2017 թվականի սեպտեմբերին, շրջանառության մեջ է դրել սինթետիկ պոլիմերներից պատրաստված 10 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով դրամը՝ անգլիացի կին գրող Ջեյն Օսթինի (1775-1817 թթ.) պատկերով, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 5 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամը՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) դիմանկարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02