Մինչ Հայաստանի քաղաքական կյանքը փոթորկվում է և բոլորը պատրաստվում են գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երկրի ժողովրդագրական գործընթացներում շարունակվում են բացասական երևույթները:
2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3.500 մարդով, և հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969,2 հազար մարդ: Ընդ որում, տվյալ ժամանակահատվածում միգրացիայի ցուցանիշը բացասական է եղել 10.500 մարդով, և բնակչության թվաքանակի առավել նվազմանը նպաստել է 2018թ. հունվար-սեպտեմբերին ձևավորված բնական աճի 7.400 մարդ դրական ցուցանիշը:
Դեռևս շարունակվում է 2014թ.-ից ծնունդների նվազման գործընթացը, և 2018թ. առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում գրանցվել է 4,2 տոկոս անկում: Ծնունդները բացարձակ ցուցանիշով կրճատվել են 1.173-ով: Թեև հաշվետու ժամանակաշրջանում բնական աճի ցուցանիշն աճ է արձանագրել 1,9 տոկոսով, սակայն դա տեղի է ունեցել մահացածների 6,4 տոկոս նվազման շնորհիվ:
Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ շարունակվում է ամուսնությունների թվի նվազումը, որը 2018թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3,2 տոկոսով:
Սակայն ամենամտահոգիչը պետք է համարել այն, որ ՀՀ 2 մարզում՝ Լոռիում և Տավուշում, արձանագրվում են բնակչության դեպոպուլյացիայի միտումներ՝ այսինքն մահերը սկսել են գերազանցել ծնունդներին: Մասնավորապես Լոռիում մահերը գերազանցել են ծնունդներին 165, իսկ Տավուշում՝ 46 մարդով: Այդ մարզերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ սահմանամերձ Տավուշը, օրինակ, անմիջականորեն սահմանակցում է Ադրբեջանին:
Հանրապետության տարաբնակեցման նորմերի խախտման հետևանքով ՀՀ-ում ծնվող նորածինների 40 տոկոսը բաժին է հասնում մայրաքաղաք Երևանին, իսկ բնական աճի ցուցանիշով այն ավելի բարձր է՝ 58 տոկոս: Բնական աճի այդ հարաբերակցության տարբերությունը բացատրվում է մարզերում մահացության բարձր ցուցանիշներով:
Ինչ վերաբերում է սահմանատուների ցուցանիշներին, ապա 2018թ. առաջին 9 ամիսներին այն բացասական է եղել 15.695 մարդով, չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը բարելավվել է 71 տոկոսով:
Արտակ Մարկոսյան
Պ.գ.թ., ժողովրդագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01