Իրանի հատուկ ծառայությունները 2010-ին կարող էին կոտրել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կապի համակարգերը եւ օգտագործելով Google-ում պարզ որոնողական հարցումները հայտնաբերել եւ ներթափանցել են կայքեր, որոնք ԿՀՎ-ն օգտագործել է իր գործակալների հետ շփման ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն վկայակոչելով Yahoo News-ին: ԱՄՆ-ի հետախուզության երկու նախկին աշխատակիցները հայտնել են, որ դա կարող էր տեղի ունենալ իրանցի երկակի գործակալի գործողությունների պատճառով, որին վարձել էր ԿՀՎ-ն:Իբրեւ թե նա իրանական կողմին ցույց է տվել կայքը, որը ԿՀՎ-ն օգտագործել է իր գործակալների հետ շփման համար: Օգտագործելով Boolean Search գործառույթը (տրամաբանական օպերատորների՝ օրինակ «AND» եւ «OR» միջոցով որոնում), իրանական հետախուզությունը կարողացել է գտնել նաեւ այլ կայքեր, որոնք ԿՀՎ-ն օգտագործել էր իր գործակալների հետ շփվելու համար: Արդյունքում, Իրանը կարող էր հետեւել, թե ովքեր են այցելում այդ կայքերը, ինչ տեղերից՝ բացահայտելով երկրում ԿՀՎ գործակալների հետ աշխատանքի մի ամբողջ ցանց: Խափանման հետեւանքները «աղետալի էին», շեշտել են պորտալի զրուցակիցները: Մի քանի իրանցի տեղեկատուներ բանտարկվել եւ մահապատժի են ենթարկվել: Արդյունքում, Իրանում գործակալական ցանցը ոչնչացվել է, նշում են ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցները: 2011 թվականի մայիսին Իրանի հետախուզական ծառայողները հրապարակավ հայտարարեցին, որ նրանք երկրում հայտնաբերել են ԿՀՎ 30 գործակալներից կազմված լրտեսային ցանց, հիշեցնում է պորտալը: Վերջին տասնամյակում Իրանը բազմիցս բախվել է տարբեր երկրներում կիբեր հարձակումների մեղադրանքներին: Այս տարվա մարտին ատենակալների ամերիկյան կոլլեգիան ինը իրանցիներին մեղադրեց 320 բուհերում 7998 ուսուցիչների համակարգիչները կոտրելու համար:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44