Կառավարությունն իր այսօրվա նիստում պատրաստվում է արտոնություններ տրամադրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին:
Որոշման նախագծով առաջարկվում է այդ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունիսի 20-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել՝ ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն»-ը:
«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ն ինչպես տեղեկացանք կառավարության որոշմանը կից հավելվածից, պատրաստվում է Թուրքիայից ներկրել 850 մլն դրամի ապակեմանրաթելային խողովակներ, որպեսզի վերազինի Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն համայնքում կառուցված Արգիշտի գետի ՓՀԷԿ-ը, որը 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ և 9500մ երկարությամբ խողովակաշարով փոքր հիդրոէներգոկասկադ է:
«Ի դեպ, նկատենք, որ այս ընկերությանը կառավարությունը նախատեսել էր նման արտոնություն տրամադրել նաև 2013թ. օգոստոսին, սակայն կառավարության նիստից առաջ այդ հարցը օրակարգից հանվել էր: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական փաստաթղթերի միջոցով ապացուցվում էր «Հիդրո Կորպորացիա» ընկերության գործողությունների ժամկետանց լինելը: Ավելին, այդ ՀԷԿ-ի կառուցումը մեծ դժգոհություն էր առաջացրել բնապահպանների և տեղի բնակչության մեջ, քանի որ շինարարությունն իրականացվել էր «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի խախտումներով»,-հավելել է թերթը:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02