Ռուս գիտնականին մեղադրանք է առաջադրվել մահափորձ իրականացնելու համար, երբ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է իր գործընկերոջը, որն անդադար բացահայտում էր այն գրքերի վերջաբանը, որոնք ինքը կարդալիս էր լինում:
Ինչպես փոխանցում է Oddity central-ը, խոսքը 55-ամյա Սերգեյ Սավիցկու և 52-ամյա Օլեգ Բելոգուզովի մասին է, որոնք 4 տարի միասին աշխատելիս են եղել Անտարկտիդայի Քինգ Ջորջ կղզու Բելինգշաուզեն ռուսական կայանում:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին: Գիտնականը դանակով հարվածել է իր գործընկերոջ կրծքավանդակին: Ինչպես նշվում է, սա Անտարկտիդայում տեղի ունեցած առաջին մահափորձի դեպքն է:
Եվ այս միջադեպը կարող է պատմության մեջ գրանցվել ինչպես ամենատարօրինակներից մեկը, քանի որ քննիչների տվյալներով՝ կատարվածի հավանական պատճառն այն է, որ գործընկերը մշտապես խափանում էր գիտնականի ընթերցանությունը՝ բացահայտելով գրքի ավարտը:
Ռուսական մամուլի ներկայացմամբ՝ երկուսն էլ բավականին ընթերցասեր են՝ մեկուսի կղզում ժամանակը սպանելով բազմաթիվ գրքերի ընթերցանությամբ:
Բելուգուզովին տեղափոխել են Չիլիի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Նա այժմ կայուն վիճակում է և վերականգնողական բուժում է ստանում:
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02