armlur.am-ի փոխանցմամբ երեկ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին այդ գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավվեցին քրգործում եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Այս որոշումը կայացրել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը` բավարարելով Հատուկ քննչական ծառայության նախաքննական միջնորդությունը: Սակայն մինչ Աննա Դանիբեկյանի որոշում կայացնելը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավորների շրջանում, խառնաշփոթ է եղել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` երբ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Վահագն Հարությունյանին կալանավորեն, միջնորդությունն ի սկզբանե պետք է քններ դատավոր Ռոբերտ Պապոյանը, սակայն նա ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ չի կարող քննել այդ միջնորդությունը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս բացատրել է, որ Վահագն Հարությունյանն իր մտերիմ ընկերն է, համակուրսեցին եւ նա չի կարող քննել ընկերոջ կալանավորման հարցը: Եւ այդպես դատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից: Մեկը պատճառաբանել է, որ ընկերն է, մյուսը՝ բարեկամը, երրորդը՝ ծանոթը եւ այդպես շարունակ: Արդյունքում գտնվել է միայն մեկ դատավոր, որը եղել է Աննա Դանիբեկյանը, եւ ասել է` ծանոթ չէ Վահագն Հարությունյանին, խնդիր չունի եւ կարող է հանգիստ քննել նրա գործը: Ահա այսպես տիկին դատավորը քննեց, եւ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01