ARM | RUS |

Չնայած բազում խոչընդոտների Եկեղեցին զորանում ու շենանում է. նշվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը

05.11.18 | 12:01

Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվել է Հայրապետական մաղթանք:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ է մատուցվել ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթև եպիսկոպոսը մասնավոր անդրադարձ է կատարել Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 19-րդ տարեդարձին:

«Մեծապես ուրախ ենք և միևնույն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փառավոր էջերից մեկի կերտման՝ անցյալի արժևորմամբ, ներկայի ազգաշեն գործերով և լուսավոր ապագայի տեսլականով: Հիրավի, Ձերդ Սրբության գահակալության 19 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրեց հոգևոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ձերդ Սրբության ներդրված ջանքերի և հետևողական ու նվիրյալ աշխատանքի:

Անցնող 19 տարիները Հայ Եկեղեցու համար եղան զորացման, բարեկարգման, եկեղեցաշինության տարիներ՝ առավել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային և համաշխարհային հասարակությունների և կրոնական ու աշխարհիկ կառույցների առջև: Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինության տարիներ, որ շատ հաճախ շեշտվում է և երբեմն էլ շահարկվում, այլև անտեսանելի՝ մարդկային հոգում և մտքում հոգևոր տաճարների շինության տարիներ, անձնվեր ծառայության ու նվիրումի տարիներ՝ որպես օրինակ և ներշնչումի աղբյուր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և մեր հավատավոր զավակների համար՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, ինչպես ասում է Պողոս առաքյալը», - ասել է Սրբազան Հայրը:

Պատարագիչ Սրբազանը ներկայացրել է Հայոց Հայրապետի 19 տարիների հովվապետության ընթացքում տարբեր բնագավառներում իրականացված հսկայածավալ աշխատանքները՝ մասնավորապես խոսելով հոգևորականների պատրաստության առաքելությանը լծված հոգևոր կրթական հաստատությունների, հայեցի դաստիարակության և մանուկներին ու պատանիներին կրթություն ջամբող հանրակրթական դպրոցների և հայորդաց տների, հայագիտական, կրթական ու ուսումնական հաստատությունների գործունեության մասին:

Սրբազանը մասնավոր անդրադարձ է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այս տարիներին իրականացված քարոզչական ու սոցիալական բազմազան ծրագրերին, կարիքավորների, որբերի, հիվանդների, զինծառայողների, ազատամարտիկների խնամքին ուղղված ձեռնարկներին, Հայոց բանակում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում և խնամատար այլ հաստատություններում կազմակերպված հոգևոր ծառայություներին:

Ընդգծվել է նաև կարևորությունն այս տարիներին գումարված Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցչական ժողովների՝ միտված Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը և եկեղեցական կյանքի կանոնակարգմանը:

Տաթև եպիսկոպոսը նաև խոսել է Եկեղեցու, հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների և հարձակումների մասին, որոնցով փորձ է արվում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ, խարխլել և սասանել Հայ Եկեղեցու հիմքերը:

«Այսօր էլ, ինչպես 1700 տարիների ընթացքում, փորձ է արվում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով և բազում փորձությունների միջով անցած, թրծված, հայ ժողովրդին հայրաբար իր թևերի տակ առած և սնած, բազմիցս վիրավորված, բայց կրկին վերածնված և զարթոնք ապրած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և իր ազգընտիր գահակալի դեմ: Այո՛, իրապես զարթոնք ապրած, զարթոնք, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի ու անվիճելի է և հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայոց Եկեղեցու գահին բազմած է 132-րդ Հովվապետը: Բոլոր ժամանակների Հայոց Եկեղեցու անդաստանում և հայ ժողովրդի կյանքում եղել են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք ժամանակի հայրապետները, եպիսկոպոսները, քահանաները և Եկեղեցու, ազգի խնդիրներով մտահոգ անհատների իմաստության ու մտածված գործողությունների շնորհիվ փառահեղ լուծումներ են գտնվել, և իբրև ազգ ու Եկեղեցի մենք շարունակել ենք պատվով ապրել և բարգավաճել: Այդպես է նաև այսօր:

… Վեհափառ Տեր, իբրև Հայոց Հայրապետ, դուք ձեր իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խոնարհությամբ բոլորիս ցույց եք տալիս, թե ինչպե՛ս հաղթահարել այդ մարտահրավերները` Հայ Եկեղեցին առաջնորդելով առավել զորացման: Իբրև քաջ հովիվ և առաջնորդ ունենալով Ձերդ Սրբությանը՝ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականությունն այսօր շարունակում են իրենց առաքելությունը, որ եղել է և կա Տիրոջ փրկչարար խոսքի քարոզչությունն ու լույսի տարածումը, ազգային և քրիստոնեական արժեքների պահպանումն ու տարածումը», - ասել է պատարագիչ Սրբազանը` փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժվարությունների Աստծո կամքով Եկեղեցին զորանում ու շենանում է նոր և կրթյալ սպասավորներով, նորոգվող և կառուցվող սրբավայրերով, նոր սերնդի մեջ ազգային արժեքների սերմանմամբ, հավատքի աճով ու նվիրումով:

Քարոզի ավարտին Տաթև Սրբազանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի և բոլոր ներկաների անունից շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման և գահակալության 19-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով, որ Աստված անսասան պահի Սուրբ Էջմիածինը, Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար տարիներ՝ պարգևելով անսպառ եռանդ՝ առաջնորդելու իր հավատավոր զավակներին: Սրբազանը հայցել է Բարձրյալի օժանդակությունը Հայոց Հովվապետին ազգաշեն ու եկեղեցաշեն բոլոր ծրագրերի իրագործման համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Հավարտ Ս. Պատարագի կատարվել է Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբանությունը և հավատավոր ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրել են առ Աստված Նորին Սրբության կենաց արևշատության, արդյունավոր և անսասան բազմամյա գահակալության, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ և տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ:

Տոնական այս օրը Հայոց Հովվապետին այցելել են նաև մշակույթի տարբեր գործիչներ: Տարեդարձի առիթով Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորագրեր աշխարհասփյուռ թեմերից, ազգային կառույցներից և հասարակական գործիչներից:




Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

Ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

16:45

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան

Ըստ Փաշինյանի՝ Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք...

16:21

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․ Կոպիրկինը՝ TRIPP նախագծի մասին

Անհրաժեշտ է վերլուծություն, ինչպես նաև պետք է հաշվի առնել իրանական կողմի վերաբերմունքը․...

16:02

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում  ճգնաժամ չի տեսնում

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի...

16:01

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ Քոչարյան

Այս օրն իր մեջ ունի թե բերկրանք, թե ցավոք, դառնություն. Ռոբերտ...

15:51

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ Ծառուկյան

Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, մեզնից դա խլեցին․ Գագիկ...

15:49

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

ԱԳՆ ղեկավար կազմը՝ «Հաղթանակ» զբոսայգում

15:33

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

Քաղաքացիներն արգելափակվել էի Կարմիր կամրջի տակ

15:28

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

Հաղթանակի տոնը ձախողելու փորձեր չեն եղել․ Պեսկով

14:34

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանում

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը`...

14:06

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

Հաղթանակը միշտ եղել է և միշտ մերը կլինի․ Պուտին

13:07

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ նախագահ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին․ Արցախի ԱԺ...

12:49

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ

Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների...

12:34

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ Ծառուկյան

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք․ Գագիկ...

12:14

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․ Թաթոյան

Եթե հնարավորություն ունենա՝ այս օրը մոռացության կտա․...

11:55

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի...

11:38

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում. Շարմազանով

Փաշինյա՛ն, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր, ինչո՞ւ էիր որդուդ...

11:16

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը․ Ալեն...

10:52

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

10:26

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման...

10:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44