Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքից:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ չգիտի՝ ցուցակում որ հորիզոնականում է լինելու: Նախարարի պաշտոնակատարը չհստակեցրեց, թե ընտրվելու դեպքում գալու է խորհրդարան, թե շարունակելու է նախարարի աշխատանքը.
«Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու, և մի բան է հստակ, որ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե լավ կառավարություն, և թե լավ Ազգային ժողով»: Լիլիթ Մակունցը հստակեցրեց, որ ինքը ՔՊ անդամ է:
«ՔՊ-ի հիմնադրման ակունքներում եմ եղել, բայց աշխատանքի բնույթից ելնելով՝ չեմ անդամագրվել կուսակցությանը, և երբ ստանձնել եմ նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, նպատակահարմար եմ գտել նաև քաղաքական առումով ամրագրել կարգավիճակը»,-ասաց նա:
Հարցին, թե նախարարությունում կուսակցությանն անդամագրվողները շատ են, Մակունցը պատասխանեց, որ որքանով ինքն է տեղյակ՝ չկան: Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու հերթերին. «Տարբեր պատճառներ կան դրա համար, կարծում եմ՝ դրան մեծապես նպաստեցին նաև Երևանի ավագանու ընտրությունները, բայց պետք է փարատեմ ձեր մտահոգությունները և ասեմ, որ անդամագրման և հայտերի ընդունման հետ կապված՝ հիմա դադարի փուլ է, և որքանով ես եմ տեղյակ, նոր անդամներ չեն ընդունում, գոնե հետաձգել են»:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02