ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց ՀՀ-ի դիրքորոշման մասին՝ Իրանի նկատմամբ սանկցիանների հարցում:
«Ես կուզենայի՝ Դուք անդրադառնաք Բոլթոնի հայտարարությանը Իրանի հանդեպ սանկցիանների և տարածաշրջանային երկրներից ակնկալվող համարժեք արձագանքին, որովհետև կա մտահոգություն քաղաքական վերլուծական շրջանակներում, որ, եթե արձագանքը չլինի ճշգրիտ, դա կարող է բերել ՀՀ-ի կղզիացմանը, մենք բոլորս հասկանում ենք Իրանի ռազմավարական դերը տարածաշրջանում և ՀՀ-ի համար»,-ասաց Զոհրաբյանը:
Կարեն Նազարյանը նշեց, որ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը զգայուն թեմա է Հայաստանի համար:
«ՀՀ-ն մշտապես լիակատար աջակցություն է ցուցաբերել համատեղ, համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը որ կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկեր պետությունների միջև, և մեզ համար շատ էական է, որ շարունակվեն բարիդրացիական հարաբերությունները հարևան երկրի հետ: Այս առումով ՀՀ-ն շարունակում է իր կարևոր առաքելությունը, այն է՝ գործընկեր պետությունների հետ իրականացնել թափանցիկ և անկաշկանդ հարաբերություններ՝ կարևորելով ՀՀ-Իրան փոխհարաբերությունները մի կողմից, մյուս կողմից էլ նշանակություն տալով մեր ավանդական գործընկերային հարաբերություններին մյուս գործընկեր պետությունների հետ միասին»,-ասաց նա:
Բոլթոնի այցի մասին Կարեն Նազարյանն ասաց, որ շատ է խոսվել, և այն առիթ էր ամենաբարձր մակարդակով վեր հանել տարածաշրջանային զարգացմանը միտված խնդիրները: «Բացի այդ՝ նաև լսելի դարձնել մեր մոտեցումներն այն մարտահրավերների առնչությամբ, որ գոյություն ունեն»,-ասաց նա:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02