Հյուսիսային պողոտան Երևանի ամենասիրված տեղերից մեկն է դարձել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծած Հյուսիսային պողոտային:
«Նարեկ Սարգսյանի դեմ լարվածությունը, որը գլոբալ առումով սկսվել է դրանից, ինձ համար այդքան էլ հասկանալի չէ, հասկանալի կլիներ, որ ոչ մեկը չքայլեր այդ փողոցով»,-ասաց նա:
Արթուր Մեսչյանն ասաց, որ երբ ինքն առաջին անգամ շատ կարճ ժամանակով գլխավոր ճարտարապետ է եղել, հրահանգ է ստացել վաճառելու Հյուսիսայի պողոտայի հողատարածքները: Բայց քաղաքապետին ասել է, որ չի կարելի առանց բիզնես-պլանի վաճառել այդ հողատարածքները և դադարեցրել է գործընթացը, իսկ Նարեկ Սարգսյանը, Արթուր Մեսչյանի խոսքով, կարողացել է կազմել բիզնես-պլանը, կառուցապատողների ցանկը հավաքել և կառուցել այդ պողոտան:
«Հիմա մեկը կհավանի, մեկը չի հավանի, սակայն այն, որ ամենամարդաշատ տարածքն է, ոչ մեկը դրանում չի կարող կասկածել»,-ասաց նա:
Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնում ոչ մի նախագծային աշխատանք Երևանում չի անելու, քանի որ դա բերելու է բարդությունների: «Ես ուզում եմ ճարտարապետների առաջ՝ իմ կոլեգաների առաջ, ազնիվ լինել, և ես ոչ թե իրենց ղեկավարն եմ դառնում, այլ կոլեգան: Դուք մի մտածեք, որ ես չեմ ուզում անել նախագծային աշխատանք, դա իմ կյանքն է, ես դրանով ապրում եմ, բայց, եթե այս աշխատանքն անում եմ, այդ հաճույքից պետք է զրկեմ ինձ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայի տուժած բնակիչներին, Արթուր Մեսչյանն ասաց, որ այդ մասին ոչինչ չի կարող ասել:
«Կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած մեծ ծրագիր անելուց միշտ լինելու են այդպիսի խնդիրներ, և միշտ չէ, որ ծրագրում են խնդիրները և նախապատրաստում այն դաշտը, որ ոչ մեկը չտուժի: Ես կարծում եմ, որ հիմա լրջացել է այդ դաշտը: Այսուհետ ցանկացած իրացում ամենայն ուշադրությամբ կարվի, որ ոչ մեկը սոցիալական հնարավորություններից, տներից չզրվկի: Այն ժամանակ ոչ թե լանցենտով էին աշխատում ,այլ թրով, այսօրվա տարբերություն դա է, որ մենք հիմա կաշխատենք լանցենտով»,-ասաց նա:
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
19:08 02.05.26
19:10 02.05.26
18:18 02.05.26
09:28 02.05.26
19:15 02.05.26
19:27 02.05.26
18:48 02.05.26
18:33 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44